Դեսպան

Ն.Գ. պարոն Տիգրան ՄԿՐՏՉՅՍՆ

Լիտվայի Հանրապետությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան 

Tigran MKRTCHYAN

Ծննդյան տարեթիվ և վայր

Ծնվել է 1978թ. մայիսի 29-ին Երևանում:

Կրթություն 

2011-2014թթ. Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի հայցորդություն

2001-2004թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտուրա

2003-2004թթ. Քեմբրիջի Համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա (Չիվնինգ կրթաթոշակառու), Մեծ Բրիտանիա

1999-2001թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրա

1995-1999թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի բակալավրիատ

1990-1995թթ. Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոց

1985-1990թթ. Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 միջնակարգ դպրոց

Աշխատանք 

2013-2016թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պաշտոնակատար 

2014-2016թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի, համաշխարհային պատմության ամբիոնի հրավիրյալ դասախոս

2010-2014թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի պարտականություններ կատարող

2010 -2014թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական

2007-2010թթ. Եվրոպական Կայունության Նախաձեռնություն հասարակական կազմակերպության հայաստանյան վերլուծաբան

2006 -2008թթ. Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբ, ՀԿ, գործադիր տնօրեն

2005-2006թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Դիվանագիտական աստիճան

ՀՀ Նախագահի կողմից շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան (2013թ. հունիսի 10):

Գիտական աստիճան

Քաղաքական գիտությունների թեկնածու (ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող ՀՀ ԲՈՀ-ի Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ – 056 մասնագիտական խորհրդի որոշմամբ 2015թ. նոյեմբերի 18-ին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան): Ատենախոսության թեման՝ Քաղաքական պահպանողականության ձևավորումը Անգլիայում (18-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի սկիզբ):

Հեղինակ է մենագրության, Հայաստանում և արտերկրում տպած շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների՝ քաղաքական տեսության, քաղաքական մտքի պատմության, տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ:

Պարգևներ

2016թ. մարտի 1-ին, դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2015թ. մարտի 2-ին բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ Ջոն Կիրակոսյանի անվան մեդալով:

Օտար լեզուների իմացությունը

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր