Երկկողմ հարաբերություններ

Լիտվա

Ընդհանուր տեղեկություններ

Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին:

2011թ. հոկտեմբերի 19-ինԱրա Այվազյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

2013թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

2005թ. նոյեմբերին Լեւոն Սաղաթելյանը նշանակվել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության պատվավոր հյուպատոս:

Այցեր

Լիտվա

2014թ. ապրիլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան
2013 թ. սեպտեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2012 թ. հունվար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2011թ. նոյեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2008թ. նոյեմբեր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան
2005թ. հոկտեմբեր ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2005թ. հունիս Վարչապետ Անդրանիկ Մարգարյան
2002թ. հունիս Նախագահ Ռոբերտ Քոչարյան
2000թ. մարտ ԱԳ նախարար Վարդան Օսկանյան
1998թ. փետրվար ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյան
1991թ. նոյեմբեր ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստան

2014թ. հոկտեմբեր ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուս
2013 թ. մարտ ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուս
2012 ապրիլ ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիս
2011թ. մայիս Նախագահ Դալիա Գրիբաուսկայտե
2011թ. մարտ ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիս
2009թ. նոյեմբեր ԱԳ նախարար Վիգաուդաս Ուշացկաս
2007թ. նոյեմբեր ԱԳ նախարար Պյատրաս Վայտեկունաս
2006թ. ապրիլ Նախագահ Վալդաս Ադամկուս
2005թ. հունիս Խորհրդարանի նախագահ Արթուրաս Պաուլաուսկաս
2003թ. սեպտեմբեր Նախագահ Ռոլանդաս Պակսաս
2002թ. ապրիլ ԱԳ նախարար Անտանաս Վալիոնիս

Իրավապայմանագրային դաշտ

Համաձայնագրեր

  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր
  • Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ 1991-1995թթ. տնտեսական եւ մշակութային համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ 1991-1995թթ. առեւտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության մասին
  • ՀՀ տրանսպորտի նախարարության եւ ԼՀ հաղորդակցության նախարարության միջեւ տրանսպորտի ոլորտում 1991-1995թթ. համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եւ Լիտվայի բանկի միջեւ հաշվարկների կազմակերպման մասին
  • Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ միջպետական հարաբերությունների մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ 1992-1995թթ. առեւտրատնտեսական համագործակցության սկզբունքների մասին
  • Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Լիտվայի Հանապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ ռազմական համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին
  • Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին
  • Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ Լիտվայի ռազմական ակադեմիայում ուսուցման վերաբերյալ
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եւ Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային տեսչության միջեւ հարկային հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջեւ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին

Արձանագրություններ

  • Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ 1993թ. առեւտրատնտեսական համագործակցության մասին
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ համագործակցության մասին

Հուշագրեր

  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ փոխհամագործակցության մասին

Առեւտրատնտեսական համագործակցություն

հազ. ԱՄՆ դոլար

  արտահանում ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
2012թ. 1921.8 1911.5
2013թ. 1523 1896.1
2014թ. 2795.3 3690.9

 

Թարմացված է առ 09.02.2015թ.

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր