Պետական տուրքի դրույքաչափեր

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ 2017թ.ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(գործում են 2017թ. հունվարի 1-ից)

 

 ԻՆՉՊԵՍ ՎՃԱՐԵԼ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 
Կատարված գործողությունների, մատուցված ծառայությունների անվանումը Դրույքաչափ
ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո ՌԴ ռուբլի

 

ՄԱՍ 1. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. ԱՆՁՆԱԳՐԵՐԻ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1.1 ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏65,000 $135 €122 ₽9,000 Վճարել
1.2 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏30,000 $62 €56 ₽4,155 Վճարել
1.3 Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏65,000 $135 €122 ₽9,000 Վճարել
1.4 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար ֏30,000 $62 €56 ₽4,155 Վճարել
1.5 ՀՀ քաղաքացու անձնագրի ընդհանուր ժամկետը 5 տարով երկարաձգելու համար (ծառայությունը չի մատուցվում սկսած 12.08.2017թ․-ից) ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
1.6 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
1.7 Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար ֏20,000 $42 €38 ₽2,770 Վճարել
1.8 ՀՀ վերադարձի վկայական տալու համար` անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ ֏30,000 $62 €56 ₽4,155 Վճարել
1.9 Ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով ՀՀ վերադարձի վկայական տալու համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
1.10 ՀՀ կառավարության կողմից սահմանված, ինչպես նաեւ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ՀՀ վերադարձի վկայական տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
1.11 Հյուպատոսական հաշվառման վերցնելու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
1.12 Հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  

 

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

2.1 ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏3,000 $6 €6 ₽420 Վճարել
2.2 ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏15,000 $31 €28 ₽2,080 Վճարել
2.3 ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏20,000 $42 €38 ₽2,770 Վճարել
2.4 ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏40,000 $83 €75 ₽5,540 Վճարել
2.5 ՀՀ պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
2.6 ՀՀ դիվանագիտական արտոնագիր տալու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
2.7 ՀՀ մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
2.8 ՀՀ բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար / չվերադարձվող պետական տուրք ֏18,000 $37 €34 ₽2,495 Վճարել

 

3. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

3.1 Մահվան պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը Անվճար Անվճար Անվճար Անվճար  
3.2 Ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏5,000 $10 €9 ₽695 Վճարել
3.3 Ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏20,000 $42 €38 ₽2,770 Վճարել
3.4 Ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏25,000 $52 €47 ₽3,465 Վճարել
3.5 Ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՛ վկայական տալը ֏120,000 $250 €226 ₽16,620 Վճարել
3.6 Սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏20,000 $42 €38 ₽2,770 Վճարել
3.7 Ազգանվան, անվան եւ հայրանվան փոփոխության պետական գրանցման համար, ներառյալ՝ վկայական տալը ֏45,000 $94 €85 ₽6,235 Վճարել
3.8 Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար ֏30,000 $62 €56 ₽4,155 Վճարել
3.9 Հյուպատոսական հիմնարկում պահվողՔԿԱԳ ակտերի հիման վրա կրկնակի վկայական տալու համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել

 

4. ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

4.1 Անշարժ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար ֏30,000 $62 €56 ₽4,155 Վճարել
4.2 Այլ լիազորագրերի վավերացման համար ֏15,000 $31 €28 ₽2,080 Վճարել
4.3 Պայմանագրերի նոտարական վավերացման համար ֏25,000 $52 €47 ₽3,465 Վճարել
4.4 Փաստաթղթերի պատճենների եւ փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
4.5 Փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
4.6 Փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների)՝ հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏15,000 $31 €28 ₽2,080 Վճարել
4.7 Անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար ֏7,000 $15 €13 ₽970 Վճարել
4.8 Քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար ֏15,000 $31 €28 ₽2,080 Վճարել
4.9 Ստորագրության իսկության վավերացման համար ֏7,000 $15 €13 ₽970 Վճարել
4.10 ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար ֏15,000 $31 €28 ₽2,080 Վճարել
4.11 Կտակների վավերացման համար ֏15,000 $31 €28 ₽2,080 Վճարել
4.12 ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
4.13 Ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար՝ ամսական ֏5,000 $10 €9 ₽695 Վճարել
4.14 Ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը եւ այլ արժեքները պահպանելու համար՝ ամսական ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
4.15 Այլ նոտարական ծառայությունների համար ֏7,000 $15 €13 ₽970 Վճարել

 

5. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ

5.1 Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար' ֆիզիկական անձանցից ֏5,000 $10 €9 ₽695 Վճարել
5.2 Փաստաթղթերի հյուպատոսական վավերացման համար' իրավաբանական անձանցից ֏15,000 $31 €28 ₽2,080 Վճարել

 

6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

6.1 ՀՀ-ում դատվածության եւ հետախուզման առկայության մասին տեղեկանք ձեւակերպելու համար ֏25,000 $52 €47 ₽3,465 Վճարել
6.2 Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ձեւակերպելու համար ֏25,000 $52 €47 ₽3,465 Վճարել
6.3 Քաղաքացիության մասին տեղեկանք ձեւակերպելու համար ֏25,000 $52 €47 ₽3,465 Վճարել
6.4 Հարցման հիման վրա ձեւակերպվող այլ տեղեկանքներ ֏25,000 $52 €47 ₽3,465 Վճարել
6.5 Քաղաքացու կողմից ներկայացված կամ դիվանագիտական ներկայացուցչության արխիվում պահվող փաստաթղթերի, ինչպես նաեւ իրավական ակտերի հիման վրա ձեւակերպվող տեղեկանքներ ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
6.6 Առանց հարցման այլ տեղեկանքներ ձեւակերպելու համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել
6.7 Մատուցվող ծառայության կամ իրականացվող գործողության շրջանակում տեղեկանք ձեւակերպելու համար Անվճար Անվճար Անվճար Անվճար  
6.8 Փաստաթղթեր պահանջելու եւ դրանք դիմողին հանձնելու համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել

 

7. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԺԱՄԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ

7.1 ՀՀ քաղաքացիներից ֏7,000 $15 €13 ₽970 Վճարել
7.2 Օտարերկրյա քաղաքացիներից ֏14,000 $29 €26 ₽1,940 Վճարել

 

8. ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

8.1 Այլ ծառայությունների համար ֏10,000 $21 €19 ₽1,385 Վճարել

 

ՄԱՍ 2. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼԸ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼԸ

9.1 ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ֏1,000 $2 €2 ₽140 Վճարել
9.2 ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար ֏25,000 $52 €47 ₽3,465 Վճարել

 

ՄԱՍ 3. ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՈՐՈՇԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

10.1 ՀՀ֊ում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար ֏150,000 $312 €282 ₽20,780 Վճարել
10.2 Կորցրածի փոխարեն նոր ՀՀ հատուկ անձնագիր տալու համար ֏75,000 $156 €141 ₽10,390 Վճարել

Ներկայացված դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Պետական տուրքի սակագները արտարժույթով հաշվարկվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված նախորդ տարվա` արժութային շուկաներում ձևավորված միջին տարեկան փոխարժեքը:

 

Էլեկտրոնային վճարումների աջակցման կենտրոն
Էլ. փոստի հասցե` payments@mfa.am

Պետական տուրքը ԱՄՆ դոլարով գանձվում կամ ԱՄՆ դոլարի հիման վրա
տվյալ երկրի ազգային արժույթով հաշվարկվում է հետևյալ պետություններում

  1. ԱՄՆ
  2. Կանադա
  3. Արգենտինա
  4. Բրազիլիա
  5. Մեքսիկա
  6. Շվեյցարիա
  7. Լեհաստան
  8. Բուլղարիա
  9. Ռումինիա
  10. Ուկրաինա
  11. Բելառուս
  12. Ղազախստան
  13. Վրաստան
  14. Թուրքմենստան
  15. Սիրիա
  16. Իրաք
  17. Լիբանան
  18. ԱՄԷ
  19. Քուվեյթ
  20. Եգիպտոս
  21. Իրան
  22. Չինաստան
  23. Հնդկաստան
  24. Ճապոնիա
  25. Վիետնամ
  26. Ինդոնեզիա

Պետական տուրքը ստորև նշված պետություններում գանձվում է միայն եվրոյով

  1. Ֆրանսիա
  2. Բելգիա
  3. Նիդերլանդներ
  4. Դանիա
  5. Գերմանիա
  6. Ավստրիա
  7. Չեխիա
  8. Իտալիա
  9. Իսպանիա
  10. Հունաստան
  11. Լիտվա
  12. Շվեդիա

Պետական տուրքը Ռուսաստանի Դաշնությունում
գանձվում է միայն ռուսական ռուբլով:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր