Ներդրում Հայաստանում

Ներդրումային քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը։

Հայաստանի Հանրապետությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է «բաց դռների» քաղաքականություն և ՀՀ ներդրումային դաշտը համարվում է ԱՊՀ երկրների ամենաբացերից մեկը:

Հայաստանում օտարերկրյա ներդրումները պաշտպանված են «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքով:

Հայաստանի կառավարությունն իրականացնում է գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներ` օտարերկրյա ներդրողների և գործարարների համար առաջարկելով բիզնեսի համար նպաստավոր միջավայր:

Ներկայումս, Հայաստանը հնարավորությունների երկիր է ժամանակակից, կրթված, աշխատասեր մարդկային կապիտալով և մի շարք երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերով։

Հայաստանը կարող է դառնալ յուրօրինակ կամուրջ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների միջև՝ մի կողմից, դիտարկելով ԵԱՏՄ անդամակցությունը և դրանից բխող հնարավորությունները, և, մյուս կողմից ԵՄ հետ տնտեսական համագործակցության հնարավորությունը, ներառյալ «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային արտոնյալ ռեժիմը։ Հայաստանն օգտվում է Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի և ԱՄՆ-ի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP):

Հայաստանը, իր ամբողջ պատմության ընթացքում, տեղակայված է եղել Արևելքի և Արևմուտքի խաչմերուկներում, ինչը հայ ազգին դարձրել է ընդունելի և՛ Եվրոպայի, և՛ Ասիայի համար։ Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային գործարար համայնքի կենտրոն՝ ներկայացնելով ավանդական հայկական հյուրընկալությունը և հարմարավետ ապրելակերպի պայմանները գործարարների և նրանց ընտանիքների համար՝ միավորելով արևմտյան և արևելյան մտածելակերպը, ինչպես նաև կենսակերպը։

Արտոնություններ

Հայաստանի կառավարությունն իրականացնում է գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումներ` օտարերկրյա ներդրողների և գործարարների համար առաջարկելով բիզնեսի համար նպաստավոր միջավայր:

Նպատակ ունենալով խթանել և աջակցել օտարերկրյա ներդրողներին ու գործարարներին, ինչպես նաև ստեղծել նպաստավոր պայմաններ նրանց գործունեության համար ՀՀ կառավարությունն առաջարկում է օժանդակության լայն գործիքակազմ։

Ստորև զետեղված է ներկայումս ՀՀ կառավարության կողմից առաջարկվող արտոնությունների ամփոփ նկարագիրը, որտեղ ներկայացված է ամփոփ տեղեկատվություն արտոնության բովանդակության, տրամադրման գործընթացի և ժամկետների, արտոնություն տրամադրող մարմնի վերաբերյալ և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։

Աջակցության գործիքակազմ/Արտոնություններ

Ներդրումային ծրագրեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով գործարկվել է ներդրումային ծրագրերի հարթակը՝ www.investmentprojects.am հղումով: Կայքի նպատակն է Հայաստանի Հանրապետություն ներգրավել ներդրումներ, Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել պոտենցիալ ներդրողներին և նպաստել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործմանը։ 

Կայքի հարգելի այցելուներ,
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը.
«Հայաստանի ներդրումային ուղեցույցը 2016/2017»
«Հայաստանի ներդրումային ծրագրեր 2017»
«Հայաստանի ներդրումային միջավայր 2017»
«Հայաստանի ազատ տնտեսական գոտիներ»

 

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր