Լուրեր

26.10.2017 • Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն Լատվիայի ազգային գրադարանում

Հոկտեմբերի 26-ին Լատվիայի ազգային գրադարանում Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի մարդաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացել է «Բոլորը տանն են. հայկական տունը և նրա դերը հայկական ինքնության ձևավորման գործում» խորագրով բաց դասախոսություն: Դասախոսությունն անց է կացրել Ֆրանկֆուրտի համալսարանի դասախոս, հայագետ-մարդաբան Սյուզան Ֆելինգզը:

26.10.2017 • Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև

Հոկտեմբերի 25-ին Տալլինում տեղի ունեցան ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, էստոնականը՝ Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մարտին Ռոջերը: Խորհրդակցությանը մասնակցեց նաև Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

24.10.2017 • Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդես Լատվիայի ազգային գրադարանում

Հոկտեմբերի 24-ին Լատվիայի ազգային գրադարանում տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզների ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը, որը նախաձեռնել և կազմակերպել էին Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի ազգային գրադարանը: Ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսությունը:

04.10.2017 • Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի հանդիպումը Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչյուսի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

28.09.2017 • Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Տալլինում

Սեպտեմբերի 28-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) Տալլինի Մայր տաճարում կազմակերպել էր համերգ` նվիրված Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

19.09.2017 • Հայկական եկեղեցիներին նվիրված ցուցահանդես Վիլնյուսում

Սեպտեմբերի 19-ին Վիլնյուսի «Եկեղեցիների ժառանգության թանգարանում» տեղի ունեցավ միջնադարյան Հայկական եկեղեցիների ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակրեպվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից:

15.09.2017 • Դեսպան Մկրտչյանի այցը Լիտվայի Շյաուլյայ քաղաք

Սեպտեմբերի 15-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Լիտվայի մեծությամբ չորրորդ քաղաքը հանդիսանցող Շյաուլյայ, որտեղ հանդիպում ունեցավ քաղաքապետ Արթուրաս Վիսոցկասի հետ:

27.07.2017 • Դեսպան Մկրտչյանի աշխատանքային այցը Լատվիա

Հուլիսի 27-ին Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում լատվիական պատվիրակության ղեկավար Էդվինս Շնիորեի և ԵԽԽՎ լատվիական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրիս Բերզինշի հետ։

13.06.2017 • Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Հունիսի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

06.06.2017 • Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես Վիլնյուսում

Հունիսի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ Վիլնյուսի քաղաքային սրահում տեղի ունեցավ Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդեսի բացման արարողություն, որին ներկա էին Լիտվայի մշակույթի նախարարը, բազմաթիվ պատգամավորներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և քարտեզները ներկայացնող պատմաբան Ռուբեն Գալիչյանը։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր