• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողով Վիլնուսում

14 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 14-ին Լիտվայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ Վիլնյուսում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված ԵՄ և ԱլԳ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համապատասխան վարչության պետերի քննարկում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան գալիք տարում նախատեսվող ԵՄ նախագահության (Խորվաթիա և Գերմանիա) ծրագրերին և միջոցառումներին, նախանշեցին ԱլԳ հեռանկարներն ու գերակայությունները։

Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ով, իր ելույթում շնորհակալություն հայտնելով լիտվական կողմին ավանդական դարձած հանդիպան կազմակերպան համար, նշեց, որ Հայաստանի համար ԱլԳ-ը հարթակն արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից է և Հայաստանը հանձնառու է ԱլԳ շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների բարեխիղճ իրականացմանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանը հետ համագործակցությունը և ՀԸԳՀ ստորագրումը ծրագրի ձեռքբերումներից և ԱլԳ շրջանակում համագործակցության լավագույն օրինականերից մեկն է:

ԱլԳ միջոցառման շրջանակներում Տ․ Սամվելյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Լիտվայի և Լատվիայի իր գործընկերների հետ՝ ներկայացնելով Հայաստանում ընթացող բարեփոխումները, ընդգծելով արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը և այդ համատեքստում շնորհակալություն հայտնեց ԵՄ ԱլԳ շրջանակներում երկու երկրների կողմից Հայաստանին ցուցաբերվող աներկբա աջակցության համար։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: