• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայոց ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ դասախոսություններ Լատվիայի համալսարանում և Էստոնիայի գիտությունների ակադեմիայում

17 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 11-ին Լատվիայի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի «Իսայա Բեռլին» լսարանում և դեկտեմբերի 12-ին Էստոնիայի գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ ԱՄՆ Մասաչուսսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի դասախոսությունը նվիրված՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությանը:

Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Ռիգայում և Տալլինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, Լատվիայի և Էստոնիայի խորհրդարանների պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Իր դասախոսությունների ընթացքում Թաներ Աքչամը նշեց, որ թուրքական նախկին և ներկա վարչակարգերն իրենց ժխտողականությունը կառուցում են այն հիմնական թեզի վրա, որ հայերին կոտորելու մեկ միասնական, կենտրոնացված որոշում օսմանյան իշխանությունների կողմից չի եղել և հավելեց, որ այդ ամենը փորձ է արվել ներկայացնել տեղականության քողի ներքո:

Այնուհետև թուրք պրոֆեսորը ներկայացրեց օսմանյան իշխանությունների, մասնավորապես՝ «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության ղեկավարներից Բեհաեդդին Շաքիրի կողմից Հայոց ցեղասպանության կյանքի կոչման նպատակով ուղարկված գաղտնի, եռանիշ կոդավորված հրամաններն ու հեռագրերը՝ դրանց վերծանման միջոցով ցույց տալով թե օսմանյան ղեկավարության իրական մտադրությունները, թե ժխտողական քաղաքականության հիմքերը նախքան ցեղասպանության իրագործումը:

Պրոֆեսոր Շվոն Նաշ-Մարշալն իր խոսքում նշեց, որ ցեղասպանության ժխտողականությունն իրենից ենթադրում է ցեղասպանության շարունակություն, քանի որ հայերի ունեցվածքի բռնագանձումը, պատմության և փաստերի կեղծումը, ցեղասպանության զոհերի հիշատակի անարգումը մշտապես օրակարգում է պահելու Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեման և չի նպաստելու հայ և թուրք ժողովուրդների հաշտեցմանը:

Հանդես գալով եզրափակիչ խոսքով՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը կարևորեց նման միջոցառումների և քննարկումների անցկացումը ժխտողականությանը դիմակայելու և դրա ցանկացած դրսևորում կանխելու տեսանկյունից՝ հավելելով, որ ժխտողականության ցանկացած դրսևորում, այդ թվում կատարված հանցագործություններին արժանի գնահատական չտալն ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և ճանապարհ բացում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Դեսպանն ընդգծեց, որ 2018 թ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի հեղինակած և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման բանաձևում հատուկ ընդգծվում է ցեղասպանության մասին տեղեկացվածության տարածման կարևորությունը և ժխտողականության առկայությունը ցեղասպանության կանխարգելմանը խոչընդոտող գործոններից են հանդիսանում։

Միջոցառումների ընթացքում բանախոսները պատասխանեցին ներկաների բազմաբնույթ հարցերին: Դասախոսությունները լայնորեն լուսաբանվել են Լատվիայի և Էստոնիայի առաջատար էլեկտրոնային լրատվամիջոցների և հեռուստատեսությունների կողմից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: