• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վիլնյուսում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների լիտվերեն թարգմանության շնորհանդեսը

19 դեկտեմբերի, 2019

Դեկտեմբերի 19-ին Վիլնյուսում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիտվայի ազգային հանձնաժողովի գրասենյակում, Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի լիտվերեն թարգմանության շնորհանդեսը։

Շնորհանդեսին ներկա էին Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիտվայի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Աստա Յունյեվիչիենեն և Odilė հրատարակչության տնօրեն Նիյոլե Կուոլիենեն։

Իր խոսքում դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հովհաննես Թումանյանը կամ ամենայն Հայոց բանաստեղծը հայկական մշակույթի մարմնացումն է ու հենասյուներից մեկը։ Դեսպանը նշեց, որ Հովհաննես Թումանյանի հանճարեղությունն իր պարզության մեջ է, նա բազմաժանր գրող է և նրա ստեղծագործություններում ընթերցողը կարողանում է գտնել առօրյա կյանքում հանդիպող այնպիսի երևույթներ, որոնք արտահայտում են մարդու կյանքի բոլոր բնագավառները։

Դեսպան Մկրտչյանը հավելեց նաև, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարվա հոբելյանական իրադարձությունների օրացույցում զուտ Հայաստանի նախաձեռնությունը չի եղել, այդ նախաձեռնությանը միացել են նաև Ռուսաստանն ու Վրաստանը, այսինքն այդ երկրներում նույնպես Հովհաննես Թումանյանը համարվում է մշակույթային մեծ հետք թողած անհատականություն։

Եզրափակելով իր խոսքը` դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց լիտվական Odilė հրատարակչությանը ժողովածուի հրատարակությունն իրականացնելու համար, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և հայ համայնքի ղեկավար Արայիկ Թունյանին գրքի տպագրությանն աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Կրիստինա Ալբերտյանին՝ ժողովածուն թարգմանելու համար։ Դեսպանն ընդգծեց նաև գրքի նկարազարդող Նաիրա Մուրադյանի աշխատանքի գեղարվեստական մեծ արժեքը, որը կիրառվել է նաև գրքի լատիշական հրատարակության համար։

Իր հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Լիտվայի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Աստա Յունյեվիչիենեն նշեց, որ Հովհաննես Թումանյանը մեծ ներդրում ունի հայկական և համաշխարհային մշակույթում և պատահական չէ, որ նրա 150-ամյակն ընդգրկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարվա հոբելյանական իրադարձությունների օրացույցում։ Նա նշեց, որ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները առանձնահատուկ մթնոլորտ են պարունակում իրենց մեջ, որոնց հետ առնչվելիս ընթերցողը մի պահ ընկղմվում է իր մանկության ամենաջերմ հիշողություններ մեջ։

Odilė հրատարակչության տնօրեն Նիյոլե Կուոլիենեն իր հերթին շնորհակալություն հայտնեց Լիտվայում ՀՀ դեսպանությանը Ժողովածուի տպագրությունն իրենց վստահելու համար և նշեց, որ այն միանգամայն արդարացված էր, քանի որ լիտվական հասարակության շրջանում արդեն մեծ հետաքրքրություն կա Հ. Թումանյանի հեքիաթների ժողովածուի լիտվերեն տարբերակի նկատմամբ և այդ իսկ պատճառով հրատարակությունը քննարկում է հավելյալ հրատարակության հարցը։

Միջոցառման ընթացքում մշակութային ծրագրով հանդես եկավ Կլայպեդայի հայ համայնքի «Վան» պարային խմբակը, ինչպես նաև կազմակերպվեց Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուից «Անխելք մարդը» և «Սուտլիկ որսկանը» հեքիաթների ընթերցանություն՝ հայերենով և լիտվերենով։

Միջոցառման ավարտին Լիտվայում ՀՀ դեսպանության անունից կազմակերպվեց ընդունելություն ի նշանավորումն Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի լիտվերեն թարգմանության։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: