• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի այցը Դաուգավպիլս քաղաք

16 հունվարի, 2020

Հունվարի 16-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) աշխատանքային այց կատարեց Լատվիայի Դաուգավպլիս քաղաք, որտեղ հանդիպեց փոխքաղաքապետ Յանիս Լանչպլեսիսին։

Հանդիպման ընթացքում Յ․ Լանչպլեսիսը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց Դաուգավպիլսի տնտեսական առանձնահատկությունները և զբոսաշրջային գրավչությունը՝ հավելելով, որ Հայաստանի Էջմիածին և Ալավերդի քաղաքների հետ հաստատված քույր քաղաքների համագործակցությունը առաջիկայում զարգանալու և համագործակցության կոնկրետ ոլորտներ ներառելու միտում ունի։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Մկրտչյանը ներկայացներց ՀՀ դեսպանության գործունեության առանձնահատկությունները՝ ընդգծելով մշակութային բաղադրիչի դերը երկու ժողովուրդների միջև կապերի խորացման գործում։

Տ․ Մկրտչյանը հավելեց, որ որ դեսպանությունը մեծ կարևորություն է տալիս երկու երկրների վարչատարածքային միավորների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացմանը և այդ շրջանակներում գործարար կապերի հաստատման տեսանկյունից անհրաժեշտ համարեց գործարար համաժողովների կազմակերպումն ու հայ և լատվիացի գործարարների միջև ակտիվ շփումների հաստատումը։

Այս համատեքստում դեսպանը նշեց, որ Դաուգավպիլսի բնակիչներն ունեն հրաշալի հնարավորություն օգտվելու շուտով մեկնարկելիք AirBaltic ավիաուղիների Երևան-Ռիգա և WizzAir ավիաընկերության Երևան-Վիլնյուս ուղիղ թռիչքներից՝ էլ ավելի նպաստելով երկկողմ շփումներին և զբոսաշրջության աճին։

Նույն օրը Դաուգավպիլսի Լատգալյան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի ներկայացման արարողությունը։

Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանն աշխարհի հնագույն պետություններից, և դրա վկայությունն է աշխարհի տարբեր կետերից հավաքված և օտար քարտեզագիրների կողմից կազմված այս քարտեզների հավաքածուն:

Դեսպան Մկրտչյանն իր խոսքում ասաց, որ պատմական քարտեզների կարևորությունը մեր օրերում ավելի է մեծանում, ինչը հնարավորություն չի տալիս որոշ ուժերի զբաղվել պատմության խմբագրությամբ և վերաշարադրությամբ։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և այցելուներին հայկական մշակույթին և պատմությանը ցուցաբերած հետաքրքրության համար:

Միջոցառման ավարտին դեսպան Մկրտչյանը Դաուգավպլիսի գրադարանին նվիրեց հայկական թեմատիկայով հարուստ գրականություն, ինչպես նաև ներկայացրեց դեսպանության նախաձեռնությամբ լատիշերեն թարգմանված հայ և համաշխարհային գրագանության մի շարք գործեր, որոնց թվում էին՝ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների ժողովածուն», Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությանը» և Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» աշխատությունները:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: