• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Վարենայում

06 փետրվարի, 2020

Փետրվարի 6-ին Լիտվայի Վարենա քաղաքի հանրային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Վարենայի քաղաքապետարանի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունն ու Վարենայի հանրային գրադարանը:

Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ առաջին անգամ 2015թ․ ներկայացված և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը որոշ առումներով նաև պատմական փաստաթղթերի ժողովածու է, որը ցույց է տալիս հայ ժողովրդի պատմական հայրենիքի սահմանները, պատմության փառահեղ և ողբերգական էջերը։

Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին և քաղաքապետ Ալգիս Կաշետային ցուցահանդեսը հյուրընկալելու համար՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ բալթյան շատ քաղաքներում արդեն ներկայացված ցուցահանդեսը դեսպանության և Վարենա քաղաքի միջև հերթական արդյունավետ համագործակցության դրսևորումն է։

Ողջույնի խոսք ասաց նաև Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետան, ով կարևորեց նման միջոցառման անցկացումը որպես լավ նվեր քաղաքի բնակիչներին և հնարավորություն ծանոթանալու Հայաստանի պատմությանը, հնագույն քաղաքակրթությանը։ Քաղաքապետն իր պատրաստակամությունը հայտնեց առաջիկայում դեսպանության հետ նոր միջոցառումներ և նախաձեռնություններ կյանքի կոչելու ուղղությամբ։

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ս․թ․ փետրվարի 26-ը։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: