• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը Վիլնյուսում

03 հոկտեմբերի, 2025
Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը Վիլնյուսում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հոկտեմբերի 3-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը՝ Լիտվայի Գիտությունների ակադեմիայի դահլիճում, կազմակերպել էր հանդիսավոր ընդունելություն-համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձին։
 
Ներկա էին Լիտվայի Սեյմասի, ԱԳ նախարարության և պետական այլ կառույցների պաշտոնյաներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու Բալթյան երկրների թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանը, Լիտվայում և Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոսները և Lիտվայի, Լատվիայի, Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Մարգարյանն ու Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասը:
Դեսպանը, ընթացող կործանարար պատերազմների և հումանիտար աղետների պայմաններում, առանձնահատուկ կարևորեց Հայաստանի Խաղաղության օրակարգը՝ ներկայացնելով այս ուղղությամբ տարվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները: Ընդգծեց Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ձեռք բերված պայմանավորվածությունները:
 
Խաղաղության հաստատումը և TRIPP-ի իրագործումը, ըստ դեսպանի, լրջագույն աշխարհաքաղաքական ձեռքբերում կլինեն՝ դրական տնտեսական հետևանքներով հանդերձ: Նա անդրադարձավ Հայաստանում շարունակվող խորքային բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև մեր երկրի եվրոպական միասնական ընտանիքին ինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
 
Դեսպան Մարգարյանը շեշտեց հայ-լիտվական հարաբերությունների շարունակական ամրապնդումը՝ կարևորելով Լիտվայի անգնահատելի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների իրականացմանը և մեր եվրոպական նկրտումներին: Հիշատակվեց նաև, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, և որ պատահական չէ այս միջոցառման անցկացման վայրի ընտրությունը. Գիտությունների ակադեմիայի շենքում է հիմնադրվել Լիտվայի անկախության պայքարի առաջամարտիկ «Սայուդիս» շարժումը:
 
Անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման բացումը սկսվեց համերգային ծրագրով, որը ներառում էր դասական և ժողովրդական երաժշտական կատարումներ։
 
Հայ դասականններ՝ Կոմիտասի, Ռ. Մելիքյանի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Է. Միրզոյանի գործերով հանդես եկան երիտասարդ դաշնակահարներ Վարդան Գեոդակյանը, Արթուր Գրիգորյանը և լիտվացի սոպրանո Միլդա Դրեյերիտեն։
 
Լատվիացի հայազգի դուդուկահար Տիգրան Թումանյանն ու իր խումբը նորովի ներկայացրեցին մի շարք հայկական ճանաչված ժողովրդական երգերը։
Որպես հարգանքի տուրք մեծ լիտվացի բանաստեղծ ու կոմպոզիտոր Մ. Կ. Չուռլիոնիսի 150-ամյակին՝ համերգի ընթացքում հնչեցին նաև նրա ստեղծագործություններից:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: