Լուրեր

26.10.2017 • Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև

Հոկտեմբերի 25-ին Տալլինում տեղի ունեցան ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, էստոնականը՝ Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մարտին Ռոջերը: Խորհրդակցությանը մասնակցեց նաև Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

26.10.2017 • Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն Լատվիայի ազգային գրադարանում

Հոկտեմբերի 26-ին Լատվիայի ազգային գրադարանում Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի մարդաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացել է «Բոլորը տանն են. հայկական տունը և նրա դերը հայկական ինքնության ձևավորման գործում» խորագրով բաց դասախոսություն: Դասախոսությունն անց է կացրել Ֆրանկֆուրտի համալսարանի դասախոս, հայագետ-մարդաբան Սյուզան Ֆելինգզը:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր