Լուրեր

Լիտվայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց ամենամյա բարեգործական տոնավաճառին

03.12.2016

Կից լուսանկարներ

Լիտվայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց ամենամյա բարեգործական տոնավաճառին

Լիտվայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց ամենամյա բարեգործական տոնավաճառին

Ամբողջ ալբոմ »

Սթ դեկտեմբերի 3-ին Վիլնյուսում տեղի է ունեցել ամենամյա Սուրբծննդյան տոնավաճառը, որին մասնակցել են Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, տարբեր հասարակական կազմակերպություններ։

Տոնավաճառը կազմակերպվել է «Վիլնյուսի կանանց միջազգային ասոցիացիայի» հետ դիվանագիտական ներկայացուցչությունների և գործարար ոլորտի համագործակցությամբ։

Տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցել է նաև Լիտվայում ՀՀ դեսպանությունը, որտեղ ներկայացված են եղել հայկական հուշանվերներ, խմիչքներ և այլն։ Տաղավարը հայկական ապրանքատեսակով համալրելու հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչները։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր