Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական բարեկամական խմբի անդամների հետ

13.12.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի հայ-լիտվական բարեկամական խմբի անդամների հետ

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 13-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի Սեյմասի նոր ձևավորված հայ-լիտվական բարեկամական խմբի անդամների հետ։

Դեսպան Մկրտչյանն ուրախությամբ նշեց, որ Սեյմասի խորհրդարանական խմբերից անդամների թվաքանակով հայ-լիտվական բարեկամական խումբը ամենախոշորներից մեկն է, և հույս հայտնեց, որ այն կլինի նաև ամենաակտիվներից մեկը։

Բարեկամական խմբի լիտվական կողմի նախագահ Պովիլաս Ուրբշիսը դեսպանին ներկայացրեց ներկա խմբի անդամներին՝ նշելով, որ խումբը կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:

Կողմերն անդրադարձան քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին։

Դեսպան Մկրտչյանը խմբի անդամներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարների համբուրգյան հայտարարությանը, Հայաստանի դիրքորոշմանը և միջնորդների կոչերին տրամագծորեն հակադրվող ադրբեջանական անընդունելի վարքագծին և ապակառուցողական հայտարարություններին։ ՀՀ դեսպանը ներկայացրեց ղարաբաղյան բանակցային գործընթաց առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվեց միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջև կապերի ամրապնդումը, այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց անդամների փոխայցելությունների անհրաժեշտությունը։

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր