Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումներն Էստոնիայի պաշտպանության նախարարությունում և Ռիիգիկոգուում

20.12.2016

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումներն Էստոնիայի պաշտպանության նախարարությունում և Ռիիգիկոգուում

Դեսպան Մկրտչյանի հանդիպումներն Էստոնիայի պաշտպանության նախարարությունում և Ռիիգիկոգուում

Ամբողջ ալբոմ »

 Էստոնիա կատարած այցի շրջանակներում Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) դեկտեմբերի 20-ին հանդիպեց Էստոնիայի պաշտպանության նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությանը, մասնավորապես կարևորվեց Հայաստանի դերը խաղաղապահ գործողություններին մասնակցության համատեքստում: Դեսպան Մկրտչյանը նաև ընդգծեց, որ Հայաստանը, ակտիվորեն մասնակցելով միջազգային խաղաղապահ առաքելություններին, իր ուրույն ներդրումն է ունենում աշխարհի տարբեր հատվածներում անվտանգություն ապահովման գործում: Էստոնիայի պաշտպանության նախարարն իր հերթին ներկայացրեց խաղաղապահ գործողություններում Էստոնիայի դերակատարությունը:

Կողմերը քննարկեցին Հայաստանի և Էստոնիայի միջև պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները՝ կարևորելով փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունն ու դրանց նշանակությունը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Նույն օրը դեսպան Մկրտչյանը Ռիիգիկոգուում /խորհրդարան/ հանդիպեց խորհրդարանականներին՝ ԵՄ հարցերով հանձնաժողովի անդամ Մարիան Միկոյի և իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Ռայվո Աեգի գլխավորությամբ:

Դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների մի շարք օրակարգային հարցեր:

Կողմերը ընդգծեցին խորհրդարանական շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունն ու այդ համատեքստում կարևորեցին բարեկամական խմբերի ձևաչափի դերակատարությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր