Լուրեր

Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Տալլինում

28.09.2017

Կից լուսանկարներ

Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Տալլինում

Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգ Տալլինում

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 28-ին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս) Տալլինի Մայր տաճարում կազմակերպել էր համերգ` նվիրված Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Էստոնիայի Ռիիգիկոգուի առաջին փոխխոսնակ Էնն Էեսման, պատգամավորներ, Էստոնիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիսության ընթացքում հնչեց Տալլինի արքեպիսկոպոս Ուրմաս Վիիլմայի ուղերձը, որում կարևորվում էր Տալլինի կենտրոնական եկեղեցում Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված գլխավոր միջոցառման անցկացումը:

Բացման ելույթով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձավ Հայաստանի և Էստոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, ինչպես նաև հայ-էստոնական շուրջ երկուհարյուրամյա պատմությանը՝ նշելով հայ և էստոնացի ժողովուրդների միջև ընդհանրությունների մասին: 

Դեսպան Մկրտչյանը վերհիշեց էստոնացի միսիոներ Հեդվիգ Բյուլի՝ Հայոց ցեղասպանությունից հազարավոր հայ որբերի փրկելու և նրանց կրթելու սրբազան առաքելությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց էստոնացի ժողովրդին 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո տրամադրած աջակցության համար: 

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ Տիգրան Մկրտչյանն ընդգծեց, որ երկու երկրների ղեկավարության կողմից մեծ նշանակություն է տրվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը և այդ ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ գոյություն ունի երկուստեք հետաքրքրվածություն: 

Համերգին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և Էջմիածնի Մայր տաճարի երգեհոնահարուհի Թերեզա Ոսկանյանը: Համերգին հնչեցին Նարեկացու, Ներսես Շնորհալու, Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Հենդելի, Բախի, Սեն-Սանսի և այլ ստեղծագործություններ:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր