Լուրեր

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև

26.10.2017

Կից լուսանկարներ

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև

Ամբողջ ալբոմ »

 Հոկտեմբերի 25-ին Տալլինում տեղի ունեցան ՀՀ և Էստոնիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, էստոնականը՝ Էստոնիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մարտին Ռոջերը: Խորհրդակցությանը մասնակցեց նաև Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Խորհրհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-էստոնական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը շեշտեցին վերջին շրջանում նկատվող երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Երկուստեք կարևորվեցին երկու ԱԳՆ-ների ղեկավարների միջև կայացած հանդիպումները, մշակութային, գիտակրթական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:

Առանձնահատուկ կարևորվեց երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և այդ առթիվ կազմակերպված միջոցառումների նշանակությունը:

Հաշվի առնելով Եվրամիությունում Էստոնիայի նախագահությունը՝ անդրադարձ կատարվեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ:
Էստոնական կողմի խնդրանքով ներկայացվեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները: Քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցեր:

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր