Լուրեր

Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն Լատվիայի ազգային գրադարանում

26.10.2017

Կից լուսանկարներ

Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն Լատվիայի ազգային գրադարանում

Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն Լատվիայի ազգային գրադարանում

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 26-ին Լատվիայի ազգային գրադարանում Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Լատվիայի մարդաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացել է «Բոլորը տանն են. հայկական տունը և նրա դերը հայկական ինքնության ձևավորման գործում» խորագրով բաց դասախոսություն: Դասախոսությունն անց է կացրել Ֆրանկֆուրտի համալսարանի դասախոս, հայագետ-մարդաբան Սյուզան Ֆելինգզը:

Միջոցառումը բացեց Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ներկայացրեց հայկական ինքնության համար հիմնարար նշանակություն ունեցող հասկացությունները: Նա մասնավորապես, անդրադարձավ «հայկական տուն» հասկացությանը, նշելով դրա կարևորությունը որպես ընտանիքի և ավանդույթների խորհրդանիշ: Դեսպանը նաև խոսեց 19-20-րդ դարերի ընթացքում հայ ժողովրդի վերապրած պատմության դաժան էջերի՝ Հայոց ցեղասպանության, Ադրբեջանում հայերի դեմ վայրագությունների, Արցախյան պատերազմի, հայկական ինքնության ընկալումների առումով թողած անջնջելի հետքի մասին: 

Սյուզան Ֆելինգզն իր հերթին անդրադարձավ հայկական ինքնության հիմնական հասկացություններին՝ նշելով, որ դրանք ընկալվում են որպես սոցիալական խմբի պատկանելիության խորհրդանիշ, մշակութային չափորոշիչ, գաղափար և արժեք: 

Դասախոսությանը հետևեց հարցուպատասխան, որի ընթացքում մի շարք լատվիացի հետազոտողներ ընդգծեցին լատվիացիների և հայերի կողմից ինքնության հիմնարար հասկացությունների ընկալման ընդհանրությունները:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր