Լուրեր

Մեկ շաբաթ Հայաստանում. ֆիլմ-ճանապարհորդություն

27.07.2018

Կից լուսանկարներ

Մեկ շաբաթ Հայաստանում. ֆիլմ-ճամփորդություն

Ամբողջ ալբոմ »

Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) և Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում ստեղծված ևս մեկ հաջողված աշխատանք, որն այս անգամ բացահայտում է Հայաստանը՝ իր ողջ հմայքով ու էությամբ։

Մեր գործընկերները Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեի և Radisson Blu Yerevan-ի աջակցությամբ մեկ շաբաթ շարունակ ֆիքսել են ամեն հնարավորն ու անհնարինը` հայկական մշակույթն ու արվեստը՝ իր ինքնատիպ ավանդույթներով, երգ-երաժշտությամբ, դարերի խորքից եկող ճարտարապետական կոթողները՝ մեր վանքերով, եկեղեցիներով ու խաչքարերով, հայկական լեռնաշխարհի չքնաշ բնապատկերները:

Այս ամենը տեսնելու և հասկանալու համար պետք է նայել ֆիլմը, իսկ վերապրելու և հայոց աշխարհի՝ տեսախցիկներից դուրս մնացած բյուրավոր գանձերը բացահայտելու համար պետք է այցելել և սեփական աչքերով տեսնել Հայաստանը:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր