Լուրեր

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Դրուսկինինկայի քաղաքապետի հետ

17.07.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Դրուսկինինկայի քաղաքապետի հետ

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Դրուսկինինկայի առողջարանային քաղաք, որտեղ հանդիպեց քաղաքապետ Ռիչարդաս Մալինաուսկասի (Ričardas Malinauskas) հետ։

Հանդիպման սկզբում քաղաքապետ Մալինաուսկասը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց Դրուսկինինկայի զբոսաշրջային հնարավորություններն ու ենթակառուցվածքները, քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ՀՀ դեսպանությունը մեծապես կարևորում է Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմումը և հույս հայտնեց, որ առաջիկայում այդ համագործակցությունը կներառի նաև Դրուսկինինկայը և Հայաստանի քաղաքներից որևէ մեկը: Դեսպանը ներկայացրեց նաև Հայաստանի առողջարանային քաղաքների ընդհանուր նկարագրությունն ու առանձնահատկությունները։

Կողմերն անդրադարձ կատարեցին նաև փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, երկու երկրների միջև առողջարանային զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորություններին, առաջիկայում համատեղ միջոցառումների անցկացմանը։

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր