Լուրեր

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի ոստիկանության պետի հետ

30.07.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի ոստիկանության պետի հետ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի ոստիկանության պետի հետ

Ամբողջ ալբոմ »

Հուլիսի 30-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի ոստիկանության պետ Լինաս Պերնավասին (Linas Pernavas):

Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության համակարգում բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ Լիտվայի փորձն այս ասպարեզում կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի համար:

Լինաս Պերնավասն իր հերթին նշեց, որ Լիտվայի և Հայաստանի ոստիկանությունների միջև Ինտերպոլի շրջանակներում առկա է սերտ փոխգործակցություն, և իր պատրաստակամությունը հայտնեց երկու գերատեսչությունների միջև ավելի բարձր մակարդակի համագործակցություն հաստատելու:

Կողմերն անդրադարձան նաև հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակմանը, երկկողմ բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր