Լուրեր

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Էստոնիայի մշակույթի նախարարի հանդիպումը

04.09.2019

Կից լուսանկարներ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Էստոնիայի մշակույթի նախարարի հանդիպումը

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Էստոնիայի մշակույթի նախարարի հանդիպումը

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 4-ին աշխատանքային այցով Տալլինում գտնվող Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասին (Tõnis Lukas):

Շնորհավորելով նախարար Լուկասին նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեությունը մշակութային դիվանագիտության ուղղությամբ, ընթացիկ և ապագա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանության և Էստոնիայի մշակույթի նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցությունը առաջիկայում ևս կշարունակվի:

Էստոնիայի մշակույթի նախարար Տյոնիս Լուկասը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքի համար, նշեց, որ բարձր է գնահատում դեսպանության գործունեությունը՝ ուղղված Էստոնիայում հայկական հարուստ մշակույթի ներկայացմանը և հայ ու էստոնացի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Նախարարը նաև հավելեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն այսուհետ նույնպես կաջակցի և կհամահեղինակի ՀՀ դեսպանության նախաձեռնությունները:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ հայ հռչակավոր կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներին զուգահեռ դեսպանությունը նախատեսում է հրատարակել հայ մեծագույն գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուի էստոներեն թարգմանությունը, ում 150-ամյակը ՅՈւՆԵՍԿՕ-ն նույնպես ներառել է նշանավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ցանկում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, անդրադարձան երկու երկրներում թանգարանային ցուցադրությունների կազմակերպմանը և տարաբնույթ համատեղ այլ միջոցառումների անցկացմանը:
 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր