Լուրեր

«Հայաստան-Լիտվա․ երաժշտական կամուրջներ» խորագով համերգ Վիլնյուսում

01.10.2019

Կից լուսանկարներ

«Հայաստան-Լիտվա․ երաժշտական կամուրջներ» խորագով համերգ Վիլնյուսում

«Հայաստան-Լիտվա․ երաժշտական կամուրջներ» խորագով համերգ Վիլնյուսում

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Հոկտեմբերի 1-ին Վիլնյուսի «Վայդիլոս» թատրոնում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Հայաստան-Լիտվա․ երաժշտական կամուրջներ» խորագիրը կրող համերգը, որը նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը լիտվական պետական «Տրիմիտաս» փողային նվագախմբի հետ միասին։

Միջոցառմանը ներկա էր Լիտվայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Առնոլդաս Պրանցկևիչյուսը, Լիտվայի օրենսդիր, գործադիր մարմինների և պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված այսօրվա համերգը կրում է երաժշտական կամուրջներ անվանումը, ինչը խորհրդանշական է, քանի որ Լիտվան, մյուս երկու բալթյան երկրների հետ միասին Հայաստանը ԵՄ-ի հետ կապող ամենաուժեղ օղակներից է։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանի և ԵՄ հարաբերությունները կառուցված են ընդհանուր մշակութային ժառանգության, կայուն ինստիտուտներով և ուժեղ հասարակություններով ամուր ժողովրդավարություն կառուցելու փոխադարձ ձգտումների վրա։

Ներկայացնելով օրվա համերգային ծրագիրը՝ դեսպան ասաց, որ առաջին անգամ է հայկական ազգային երաժշտական գործիք դուդուկը հնչելու փողային նվագախմբի և լիտվական ազգային՝ բիրբինե երաժշտական գործիքի հետ` հավելելով, որ այս նորարարական մոտեցումը կարող է հարստացնել ցանկացած փողային նվագախմբի խաղացանկ։

Ներկայացնելով երաժիշտներին՝ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց նշանավոր դուդուկահար Գևորգ Դաբաղյանին, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանին, ինչպես նաև «Տրիմիտաս» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Անտանաս Կուչինսկասին և դիրիժոր Ուգնիուս Վաիգինիսին կատարված համատեղ աշխատանքի և մշակումների համար։

Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչներ Կարապետ Բաբայանին, Արմեն Մանուկյանին և Ռենա Սարիբեկյանին միջոցառման կազմակերպման հարցում ՀՀ դեսպանությանը ցուցաբերած աջակցության համար։

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր