• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կայացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայոնի այցը Լատվիա

09 սեպտեմբերի, 2024
Կայացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայոնի այցը Լատվիա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․ թ․ սեպտեմբերի 6-7-ը կայացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայոնի այցը Լատվիա։
Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 6֊ին նախարար ․Գ Պապոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների՝ մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող հարցերի։
Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:
Քննարկվել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր։
Սեպտեմբերի 6֊ին նախարար Գ․Պապոյանը  հանդիպել է նաև Լատվիայի գյուղատնտեսության նախարարության պետքարտուղար Գիրց Կրումինշի հետ։
Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսության տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություններին։
Նախարարը լատվիական կողմին ներկայացրել է ՀՀ տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու տնտեսավարողներին առաջարկվող պետական աջակցության գործիքակազմը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև գործարար կապերի ամրապնդման ու ընդլայնման անհրաժեշտությանը։
Այցի շրջանակներում նախարար Գ․ Պապոյանը Ռիգա քաղաքում մասնակցել է «Riga Food 2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, ՀոՌեԿա և խանութների սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսին և այցելել «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: