• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցը «Riga Food 2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսին

10 սեպտեմբերի, 2024
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցը «Riga Food 2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լատվիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Լիտվայում  ՀՀ դեսպան Արա Մարգարյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը Լատվիայի Հանրապետության մայրաքաղաքում՝ Ռիգայում,  մասնակցել են «BT1» միջազգային ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «Riga Food 2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսին։

Ցուցահանդեսին իրեն մասնակցությունն էին ապահովել նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչները։ Հայաստանի Հանրապետությունը մասնակցում էր միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 27 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, շոկոլադ, թեյ, պատրաստի սնունդ և այլն)։

Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին, զրուցել մասնակիցների հետ։

Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում էր 12 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ Լատվիայից, Լիտվայից, Սլովակիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: