• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Էստոնիայում

03 հոկտեմբերի, 2024
Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն Էստոնիայում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Ս.թ. սեպտեմբերի 27-ին Էստոնիայում  Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն՝ Տալլինի՝ Մաարյամաե պատմական թանգարան-պալատում։

Ընդունելությանը մասնակցում էին Էստոնիայի պետական բարձրաստիճան և հասարակական գործիչներ, Տալլինում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև սեպտեմբերի 25-28-ին Տալլինում աշխատանքային այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խումբը՝ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ:

Երեկոյի պատվավոր հյուրն էր Ռիիգիկոգուի (Էստոնիայի խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը։

Ընդունելությանը ելույթ ունեցան դեսպան Արա Մարգարյանը, Մարկո Միհկելսոնը ու Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավարԱրսեն Թորոսյանը։

Դեսպան Մարգարյանն իր խոսքում նշեց Հայաստանի Հանրապետության 33 տարիների ձեռքբերումների, առկա մարտահրավերների ու հնարավորությունների, խաղաղության ու կայունության կարևորության, ինչպես նաև Հայաստանի եվրոպական հավակնությունների ու ապագայի մասին։

Դեսպանը, հանձնաժողովի նախագահն ու բարեկամական խմբի ղեկավարը ընդգծեցին նաև երկու երկրների՝ ժողովրդավարության համընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամությունը, հայ-էստոնական հարաբերությունների խորացման խոստումնալից դինամիկան ու պատրաստակամությունը՝ հետագա համագործակցության հարցում։

 

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունը ցուցաբերած՝ GADARA, Armenia Wine, Pernod Ricard,, ինչպես նաև Տալլինի Argo Spirit, Naturka, Noy ընկերություններին և Mashtots School հայկական դպրոցին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: