• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը` քաղաքական խորհրդակցություններ անցակցները Լիտվայում

22 հունվարի, 2013

Ս.թ. հունվարի 21-22-ին Լիտվայում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը` քաղաքական խորհրդակցություններ անցակցնելու նպատակով:

Հունվարի 22-ին կայացավ Զ.Մնացականյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Վիտաուտաս Լեշկյավիչյուսի հետ: Հանդիպմանը լիտվական կողմից մասնակցում էին Լիտվայի ԱԳՆ Արևելյան գործընկերության հատուկ բանագնաց, դեսպան Վայդոտաս Վեռբան, ԼՀ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ-ԵՄ համագործակցության, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի դրական ընթացքի, ազատ առևտրի գոտու, երկկողմ համագործակցության հարցեր: Կողմերը հույս հայտնեցին, որ Լիտվայի ԵՄ նախագահության ընթացքում Արևելյան գործընկերության երկրների Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ընթացքում կարձանագրվի Հայաստանի նշանակալի ձեռքբերումները ասոցացման համաձայնագրի շուրջ:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ ԼՀ ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն, դեսպան Դալիուս Չեկուոլիսի, ԼՀ ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության պետ, դեսպան Էդմինաս Բագդոնասի և ԼՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց երկկողմ, բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին:

Նույն օրը քննարկումներ տեղի ունեցան ԼՀ Սեյմասի Եվրոպական ակումբում, որտեղ փոխնախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես Արևելյան գործընկերության շրջանակներում, ՀՀ մոտեցումները տարածաշրջանային անվտանգության և միջազգային օրակարգի տարբեր հարցերին:

Այնուհետև Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԼՀ Սեյմասի փոխխոսնակ, Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիռկիլասի հետ, որի ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական երկկողմ և բազմակողմ հետագա խորացման հարցը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: