• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց ԱԳ նախարար Էդգարս Րինկևիչսի հետ:

23 հունվարի, 2013

Ս.թ. հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց ԱԳ նախարար Էդգարս Րինկևիչսի հետ: Կայացած զրույցի ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ քաղաքական երկխոսությունը ստացել է պարբերական, առարկայական և արդյունավետ բնույթ: Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Զ.Մնացականյանը նախարարին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության ձեռքբերումներն ու իրականացվելիք քայլերը մինչև Վիլնյուսում նոյեմեբերին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների գագաթաժողովը: Կարևորվեց 2015թ. առաջին կիսամյակում Լատվիայի ԵՄ նախագահության շրջանակներում երկկողմ համագործակցության խորացումը:

Նախարարի հետ հանդիպմանը հաջորդեցին քաղաքական խորհրդակցությունները Լատվիայի ԱԳՆ քաղաքական հարցերով տնօրեն Անդրեյս Պիլդեգովիչսի հետ: Հանդիպման ընթացքում համաձայնեցվեց 2013թ. երկկողմ համագործակցության օրակարգը, ինչպես նաև ծավալուն քննարկումներ կայացան բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:

Այցի շրջանակներում քննարկումներ անցկացվեցին Լատվիայի Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ` Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի, ԵՄ-Լատվիա-Հայաստան փոխգործակցության վերաբերյալ: Լատվիական կողմը ներկայացրեց Լատվիայի և Հայաստանի միջև կրթության և գիտութւան բնագավառում համագործակցության վերաբերյալ ուշագրավ առաջարկներ:

Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի Սաեյմայի /խորհրդարան/ փոխխոսնակ Անդրեյս Կլեմենտյևսի հետ, որի ընթացքում արծարծվեց խորհրդարանական համագործակցության ժամանակացույցը:

Լատվիայի Սաեյմայում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ ունեցավ նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինշի հետ, ինչպես նաև Լատվիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Իգոր Կլեմենտյևի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: