• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

25 հունվարի, 2013

Ս.թ. հունվարի 24-25-ին աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Այցի շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ անցկացվեցին Էստոնիայի և Հայաստանի ԱԳՆ-երի միջև: ԱԳ նախարարի տեղակալ Մառտ Լաանեմաեի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, իրավապայմանագրային և այլ հարցեր: Երկուստեք արձանագրվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններին և 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ-Արևելյան գործընկերություն գագաթաժողովին: Ծավալուն քննարկումներ կայացան բազմակողմ, տարածաշրջանային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչվող խնդիրներին:

Այցի շրջանակներում քննարկումներ անցկացվեցին Արևելյան գործընկերության Էստոնանական կենտրոնում Էստոնիայի դիվանագիտական դպրոցի և էլ.կառավարման ակադեմիայի ներկայացուցիչների հետ` Հայաստանում ընթացող զարգացումների, Արևելյան գործընկերություն համագործակցության շրջանակներում Հայաստանին վերաբերող հարցերի վերաբերյալ: Էստոնական կողմն առաջարկություններ ներկայացրեց Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ` հաշվի առնելով նախկինում համատեղ աշխատանքի արդյունավետ փորձը:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ նաև Էստոնիայի Ռիյկիկոգուի /խորհրդարան/ նախագահի առաջին տեղակալ տկն. Լայնե Ռանդյարվի հետ: Հանդիպմանը կողմերը երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում կարևորեցին խորհրդարանական համագործակցության ակտիվացման, փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Էստոնիայի խորհրդարանում փոխնախարար Մնացականյանը հանդիպումներ ունեցավ նաև Էստոնիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մատի Ռայդմայի և Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Կրիստինա Օյուլանդի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: