• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ԼՀ Սեյմասում կայացավ <<Հայաստան-Լիտվա. Հայացք դեպի ոչ վաղ անցյալ>> խորագրով գիտաժողով

26 փետրվարի, 2013

2013 թ. փետրվարի 26-ին ԼՀ Սեյմասում կայացավ <<Հայաստան-Լիտվա. Հայացք դեպի ոչ վաղ անցյալ>> խորագրով գիտաժողով, որը նվիրված էր Հայաստանում և Լիտվայում ժողովրդավարական շարժումների և արցախահայության ազգային ազատագրական պայքարի 25-ամյակին: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին նաև Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի օրենսդիր մարմնի բազմաթիվ անդամներ, քաղաքական, հասարակական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Լիտվայի <<Սայուդիս>> շարժման հիմնադիր անդամներ, ինչպես նաև լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին որպես հատուկ հրավիրյալներ մասնակցեցին և ելույթ ունեցան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը իր ելույթում մասմավորապես ընդգծեց, որ ազգային զարթոնքի շարժումը միավորել էր Լիտվայի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին ընդհանուր գաղափարների և ազատության և ժողովրդավարության սկզբունքների շուրջ: Նա շեշտեց, որ ԼՂՀ-ն այսօր ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ուղին, և ափսոսանք հայտնեց, որ ԼՂՀ կարգավիճակի անորոշությունը խոչընդոտում է Արցախի ներգրավվումը միջազգային գործընթացների մեջ: Կարեն Միրզոյանը անդրադարձ կատարեց նաև հակամարտության կարգավորմանը` ընդգծելով ԼՂՀ հանձնառությունը հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծմանը և համոզմունք հայտնեց, որ միայն ԼՂՀ վերադարձը բանակցություններին որպես որպես լիարժեք կողմ հնարավորություն կտա բեկում ապահովել գործընթացում:

ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանը իր ելույթում ծավալուն անդրադարձ կատարեց Լիտվայում և Հայաստանում 25 տարի առաջ սկիզբ առած ժողովրդավարական գործընթացներին` կարևորելով այն տարիներին գոյություն ունեցող փոխադարձ զորակցությունն ու աջակցությունը, մասնավորապես Լիտվայի և մերձբալթյան այլ երկրների ժողովրդավարական շարժումների սատարումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ նա կարևորեց ժողովրդավարական գործընթացների անդառնալիությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման երաշխիք և առաջարկեց Եվրամիությունը ներկայացնող լիտվացի գործընկերներին հետամուտ լինել բացառելու երկակի չափանիշների կիրառումը ըստ աշխարհաքաղաքական նպատակահարմարության:

Իր խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը կարևորեց անցյալի պատմական իրադարձությունների արդար և անկողմնակալ գնահատման հանգամանքը ընգծեց, որ <<ԼՂ հիմնահարցը շատ հաճախ ներկայացվում է որպես միջազգային իրավունքի երկու հիմնարար` ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների անհաղթահարելի հակասության դասական օրինակ: Մինչդեռ խնդիրը ավելի խորքային է. այն տարբեր արժեհամակարգերի, ֆիզիկական գոյատևման և ցեղասպանության կրկնության բացառման խնդիր է>>:

Կոնֆերանսին ելույթ ունեցան Լիտվայի Սեյմասի պատգամավորներ Դանգուտե Միկուտիենեն, Ալգիս Կաշետան, Վիլյա Ալեկնայտե-Աբրաիմիկիենեն, որոնք կարևորեցին 25 տարի առաջ ժողովրդավարական շարժումների գաղափարներին հավատարիմ մնալու հրամայականը և <<ռեալ պոլիտիկ>>-ի մոտեցումից խուսափելու անհրաժեշտությունը` Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման համար: Բանախոսները սատարում հայտնեցին արցախահայության պայքարին, ընդգծելով ժողովրդի ազատ կամաարտահայտության հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Այնուհետև ԼՀ Սեյմասի պատգամավոր Դալիա Կուոդիտեն ընթերցեց Լիտվայի Հանրապետության Սեյմասում Լիտվայի Հանրապետություն - Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը:

Ստորագրված փաստաթղթի բնօրինակը պաշտոնապես հանձնվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Սույն նախաձեռնությանը միացել են քաղաքական տարբեր խմբակցություններ ներկայացնող Սեյմասի 9 անդամ:

ՀՌՉԱԿԱԳԻՐ

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: