• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահի հանդիպումը

11 հունիսի, 2019

Հունիսի 11-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահ Յուրաս Բանիսին (Jūras Banys):

Հանդիպման ընթացքում քննարկվեց գիտության ոլորտում հայ-լիտվական համագործակցության սերտացմանը, փոխադարձ այցելությունների կազմակերպանը, մասնագիտական վերապատրաստման և գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ գոյություն ունեցող իրավապայմանագրային հիմքը լավ հնարավորություններ է ընձեռում ոլորտային համագործակցություն հաստատելու համար՝ միաժամանակ կարևորելով Լիտվայում հայագիտության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման անհրաժեշտությունը։

Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահն իր հերթին նշեց, որ երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև ավանդաբար առկա է կառուցողական երկխոսություն և համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ հաջողված նախագծեր։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև ընթացիկ տարում ՀՀ դեսպանության կողմից իրականացվելիք միջոցառումները, անդրադարձ կատարվեց համատեղ ծրագրերի հնարավորությանը: Ողջունելով դեսպանի առաջարկները՝ Յուրաս Բանիսն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու և համահեղինակելու ՀՀ դեսպանության նախաձեռնությունները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: