• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և լիտվացի աշխարհահռչակ բասկետբոլիստ, Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արվիդաս Սաբոնիսի հանդիպումը

11 հուլիսի, 2019
 Դեսպան Տիգրան Մկրտչյանի և լիտվացի աշխարհահռչակ բասկետբոլիստ, Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արվիդաս Սաբոնիսի հանդիպումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 11-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց լիտվացի աշխարհահռչակ բասկետբոլիստ, Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արվիդաս Սաբոնիսին (Arvydas Sabonis)։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Լիտվայի միջև սպորտի բնագավառում համագործակցության սերտացմանը և երկու երկրների բասկետբոլային ֆեդերացիաների միջև կապերի հաստատմանը։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում մեծ է հետաքրքրությունը սպորտաձևի նկատմամաբ և լիտվական կողմի մասնագիտական և մարզչական աջակցությունը կարող է հիմք հանդիսանալ դրա մասսայականացման համար։

Արվիդաս Սաբոնիսն իր հերթին նշեց, որ Լիտվայի բասկետբոլի ֆեդերացիան պատրաստ է աջակցել Հայաստանում սպորտաձևի զարգացմանը՝ իր պատրաստակամությունը հայտնելով նաև առաջիկայում այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ իրավիճակին և քննարկել համագործակցությանն առնչվող մյուս հարցերը։

Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալվելու և ցուցաբերած պատրաստակամության համար՝ հույս հայտնելով, որ երկկողմ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի զարկ տալ սպորտաձևի զարգացմանը Հայաստանում։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: