• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Ռիգայում բացվեց հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդեսը

11 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 11-ին Ռիգայի «Ֆոնդային բորսայի» գեղարվեստի թանգարանում տեղի ունեցավ հայազգի մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավների «Այվազովսկի. հայ ժողովուրդի պարծանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էին Ռիգայի «Ֆոնդային բորսան» և Լատվիայում հայ համայնքային կառույցը՝ Ալեքսանդր Գերոնյանի գլխավորությամբ։

Ռիգայի ֆոնդային բորսան Լատվիայի, Էստոնիաի և Ուկրաինայի տարբեր թանգարաններից (Տալլին, Տարտու, Նարվա, Օդեսա, Ռիգա), ինչպես նաև Ռիգայում գտնվող մասնավոր հավաքածուներից ի մի է բերել հանճարեղ նկարիչի 24 կտավներ, որոնք երեք ամիս շարունակ ներկայացվելու են Ռիգայում՝ «Լույսի մետաֆիզիկան. Հովհաննես Այվազովսկու նկարչությունը» անվանումը կրող ցուցահանդեսով։

Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ ցուցահանդեսն իր բնույթով բացառիկ է, քանի որ Այվազովսկու 24 ամենատարբեր ոճերի կտավներ՝ հավաքված արևելյան Եվրոպայի երեք երկրներից, միաժամանակ ցուցադրվում են միասին։

Դեսպան Մկրտչյանը հավելեց, որ չնայած Այվազովսկին իրավամբ համարվում է հայ ժողովուրդի պարծանքը, նրա ստեղծած արվեստը համամարդկային է, սահմաններ և ազգություններ չի ճանաչում․ նա ծովանկարչության բնագավառի ամենանշանավոր ներկայացուցիչն է աշխարհում։

Դեսպանը նշեց, որ ցուցահանդեսի առավել հետաքրքրություն ներկայացնող կտավներից են «Վեզուվը հրաբխից մեկ օր առաջ»-ը, որն առաջին անգամ է ցուցադրվում վերականգնումից հետո, և «Մառախուղը ծովում»-ը, որն Այվազովսկին նվիրել է Ռիգային 1886 թ. այս քաղաքում նրա անվանական ցուցահանդեսից հետո:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո Ալեքսանդր Գերոնյանը ներկայացրեց Այվազովսկու կյանքը և գործունեությունը, իսկ լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան խոսեց Այվազովսկու լատվիական առնչությունների մասին։ Միջոցառման ավարտին ներկայացվեց հայկական պոեզիա և երաժշտություն, տեղի ունեցավ ընդունելություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: