• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վիլնյուսում լույս է տեսել «Հայ ժողովրդի պատմության արտացոլումները լիտվական մամուլում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» հոդվածների լիտվերեն ժողովածուն

25 ապրիլի, 2020

Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ Homo Liber հրատարակչության կողմից Վիլնյուսում լույս է ընծայվել «Հայ ժողովրդի պատմության արտացոլումները լիտվական մամուլում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» հոդվածների լիտվերեն ժողովածուն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

Հոդվածաշարի կազմման աշխատանքները համակարգող Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչ, Լիտվայի ազգային փոքրամասնությունների խորհրդի փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը Լիտվայի ազգային արխիվի և Մարտինաս Մաժվիդասի անվան Լիտվայի ազգային գրադարանի արխիվային նյութերի ու հոդվածների հիման վրա ներկայացնում է լիտվական մամուլի, լիտվացի հայտնի մտավորականների, ականավոր գործիչների անդրադարձը Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը։

Գրքում ներկայացված է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի ողջույնի խոսքը, ով, բարձր գնահատելով գրքի հայագիտական և պատմագիտական արժեքը, նշում է, որ ժամանակի ամենահեղինակավոր լիտվական թերթերը, այդ թվում՝ 1933թ․ Կաունասում լույս տեսած «Լիտվական հանրագիտարան» հիմնարար աշխատությունն իրենց էջերում անդրադարձ են կատարել հայ գրականությանը, հայ գրերի 1500-ամյակին, հայկական գրքի տպագրության 400-ամյակին, հայկական ավանդույթներին, Հայաստանում քրիտոնեության` որպես առաջին երկիր պետական կրոն ընդունմանը, Լիտվայում հայերի դարավոր գոյությանը և հայ ու լիտվացի ժողովուրդների բարեկամությանը` ամենաշատ ուշադրության կենտրոնում պահելով Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ջարդերին ու Հայոց ցեղասպանությանը։

Ռուսլան Հարությունյանն իր նախաբանում նշում է, որ նման ժողովածու պատրաստելու գաղափարն իր մոտ առաջացել է 19-20-րդ դարի լիտվացի հեղինակների և այդ ժամանակաշրջանի պարբերականներն ընթերցելուց հետո, որտեղ մեծ հետաքրքրություն է եղել հայերի ու Հայաստանի նկատմամբ, ինչը պայմանավորված է եղել Լիտվայի Մեծ դքսությունում ավանդաբար հայերի բարձր ներկայությամբ ու հեղինակությամբ, ինչպես նաև ինչպես նաև սեփական ազատության և անկախության համար մղվող պայքարով։ Ըստ Ռուսլան Հարությունյանի՝ լիտվացի մտավորականները, վերլուծելով հայոց պատմության ողբերգական և հերոսական էջերը, փորձել են դրացնում լիտվացի ժողովրդի առաջ ծառացած խնդիրներին լուծում գտնել։

Ժողովածուում «Հայերը և Հայաստանը լիտվական գրվածքներում» իր նախաբանում լիտվացի հանրայատ պատմաբան, ժողովածուի խմբագիր Ալգիս Կասպերավիչյուսը, ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու դաժանությունները, նշում է, որ այդ իրադարձությունները մանրամասն լուսաբանվել են ժամանակաշրջանի լավագույն լիտվացի մտավորականների կողմից և առաջացրել լիտվացի ժողովրդի կարեկցանքը։

Առաջիկայում ՀՀ դեսպանության կողմից կկազմակերպվի նաև գրքի շնորհանդեսը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: