• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լատվիական լրատվամիջոցը ներկայացրել է Հայաստանի TOP-7 տեսարժան վայրերը

23 օգոստոսի, 2020

Լատվիական Neatkarīgā լրատվամիջոցը ներկայացրել է Հայաստանի լավագույն 7 տեսարժան վայրերը, որոնք կհետաքրքեն զբոսաշրջիկներին: Լրատվամիջոցը ցանկը կազմել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցի միջոցով:

Առաջին տեղում Էջմիածնի Մայր տաճարն է: Լրատվամիջոցը նշում է, որ այն աշխարհում պահպանված ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է, որը կառուցվել է 301 թվականին, և հավելում, որ Էջմիածնում կան նաև այլ հայտնի եկեղեցիներ, թանգարաններ և վայրեր, որոնք կապված են քրիստոնեության պատմության հետ:

Էջմիածնի Մայր տաճար

 

Երկրորդ տեսարժան վայրը Սևանա լիճն է: Neatkarīgā-ն հայտնում է, որ այն Հայաստանի ամենամեծ լիճն է և աշխարհի ամենախոշոր բարձրլեռնային լճերից մեկը՝ տեղակայված ծովի մակարդակից գրեթե 2000մ բարձրության վրա: Սևանա լիճ արժե այցելել ոչ միայն ամռանը, երբ կարելի է թարմանալ ամառային շոգ օրվանից հետո, այլ տարվա ցանկացած եղանակի և, նույնիսկ, համտեսել հայկական իշխան:

Սևանա լիճ

 

Խոր Վիրապի վանքը լրատվամիջոցի դասակարգման աղյուսակում 3-րդն է: Լրատվամիջոցը նշում է, որ այն Հայաստանի ուխտատեղիներից մեկն է, իսկ բիբլիական Արարատն ամենից լավ տեսանելի է հենց Խոր Վիրապից: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկված է եղել այնտեղ 13 տարի:

Խոր Վիրապի վանք

 

Ցանկում 5-րդը Տաթևի վանական համալիրն է: Աղբյուրը նշում է, որ այնտեղ կարելի է հասնել, ըստ Գինեսի ռեկորդների գրքի, աշխարհի ամենաերկար ճոպանուղով՝ 5,7 կմ:

Տաթևի վանական համալիր

Լատվիական լրատվամիջոցը խորհուրդ է տալիս այցելել նաև Գեղարդի վանական համալիր (10-13-րդ դար), որի ակունքները հասնում են 4-րդ դար, երբ քարանձավի աղբյուրի մոտ հիմնվել է սրբավայրը:

Տաթևի վանք

 

Գեղարդի վանական համալիրից հետո լրատվամիջոցը խորհուրդ է տալիս այցելել Գառնու հեթանոսական տաճար, որը կառուցվել է 2 հազար տարի առաջ: Neatkarīgā-ն նշում է, որ 4-րդ դարում, երբ Հայաստանն ընդունել է քրիստոնեությունը, հեթանոսական բոլոր տաճարներն ավերվել են, բայց Գառնու տաճարը պահպանել է իր գոյությունը մինչև 17-րդ դարը, երբ փլուզվել է ուժեղ երկրաշարժի ժամանակ: Ավելի ուշ տաճարը վերանորոգվել է և այսօր այն Հայաստանում միակ պահպանված տաճարն է՝ կառուցված հունական և հռոմեական անտիկ ոճով:

Գառնու հեթանոսական տաճար

 

Լրատվամիջոցն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս այցելել, իհարկե, նաև մայրաքաղաք Երևան՝ նշելով, որ Հայաստանի մայրաքաղաքում են գտնվում երկրի կարևորագույն թանգարանները, ճարտարապետական և պատմական հուշարձանները, ինչպես նաև ժամանցի վայրերը: Լատվիական Neatkarīgā-ն նշում է, որ այստեղ հրաշալի է նաև գիշերային կյանքը՝ հագեցած համաշխարհային մակարդակի ջազ-ակումբներով:

Երևան

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: