• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Էստոնիայի խորհրդարանում ISAMAA-Erakond խմբակցությունից Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամների հետ

08 սեպտեմբերի, 2020
Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Էստոնիայի խորհրդարանում ISAMAA-Erakond խմբակցությունից Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտենբերի 8-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) Էստոնիա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանում ISAMAA Erakond խմբակցությունից (բաղկացած Pro Patria և Res Publica Union կուսակցություններից) Հայաստանի հետ բարեկամական խմբի անդամների, այդ թվում՝ բարեկամության խմբի ղեկավար Ռայվո Տամի հետ:
 
Հանդիպման սկզբում դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել՝ Կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Էստոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված աջակցության համար:
 
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես խոսել է հուլիսին տավուշյան դեպքերից հետո Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության շարունակականության մասին:
 
Կողմերը նաև անդրադարձել են Էստոնիայում ՀՀ դեսպանության գործունեության, հատկապես նախորդ տարի ու այս տարվա առաջին կիսամյակում կազմակերպած միջոցառումների և նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ և Հայաստան-Էստոնիա հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: