• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մկրտչյանի և Լատվիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հանդիպումը

07 հոկտեմբերի, 2020
Հոկտեմբերի 7-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեսակապով հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախահագ Ռիհարդս Կոլսի և հանձնաժողովի անդամների հետ։
 
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց արդեն շուրջ երկու շաբաթ ձգվող Ադրբեջանի զինված ուժերի կողմից Թուրքիայի աջակցությամբ ու Մերձավոր Արևելքից վարձկան-ահաբեկիչների ներգարվմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիան և խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների հրթիռակոծումը։
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ առկա են բոլոր ապացույցները Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծման, ռազմական գործողությունների վերսկսման, քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակներով՝ մասնավորապես կասետային ռումբերով հարձակումների վերաբերյալ, և ըստ այդմ միջազգային հանրությունը, այս պարագայում` խորհրդարանականները, պետք ավելի հասցեական և թիրախավորված հայտարարություններ անեն՝ հստակ մատնանշելով ագրեսորին։
 
Անդրադառնալով Թուրքիայի` որպես տարածաշրջանում անվտանգության հիմանական սպառնալիք ներգրավվածությանն այս հակամարտությունում` դեսպանը հավելեց, որ ՀՀ բոլոր գործընկեր և բարեկամ երկրները պետք է կոչ անեն Թուրքիային դադարեցնելու իր վտանգավոր միջամտությունը, որը գոյութենական սպառնալիքներ է ստեղծում ամբողջ հայ ժողովրդի համար։
Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիհարդս Կոլսը շնորհակալություն հայտնեց դեսպան Մկրտչյանին հայկական կողմի տեսակետը ներկայացնելու համար՝ կարևորելով նմանատիպ շփումների պարբերական բնույթը։ Նա վերահաստատեց Լատվիայի պաշտոնական դիրքորոշումը` հակամարտության բացառապես բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կարգավորման վերաբերյալ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: