• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը լատվիական tvnet.lv լրատվականին

27 հոկտեմբերի, 2020
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը լատվիական tvnet.lv լրատվականին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Այս հարցազրույցն ի սկզբանե նախատեսված էր իրականացնել դեսպանների միջև հեռուստաբանավեճի ձևաչափով, սակայն Ադրբեջանի դեսպանությունը մերժել էր նման ձևաչափով մասնակցությունը: Մեդիահարթակի նախաձեռնությամբ նույն հարցերն ուղղվել են Հայաստանի և Ադրբեջանի դեպաններին և հարցազրույցներն իականացվել են տեքստային ձևաչափով:

1) Ո՞վ է պատասխանատու Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներկայիս բախումների համար:

Ադրբեջանն է պատասխանատու բախումների վերսկսման համար: Սկսած 2015 թվականից ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ի դեմս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, որոնք ունեն ԼՂ հակամարտությունը կարգավորելու միջազգային մանդատ, պնդել են ԼՂ-Ադրբեջան շփան գծին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի խախտումները վերահսկելու մեխանիզմներ տեղադրելու անհրաժեշտության մասին: Այդ ժամանակից ի վեր, միջնորդները հստակորեն նշել են, որ հայկական կողմը համաձայնել է առաջարկին և իրենք հորդորել են ադրբեջանական կողմին ևս նույն կերպ վարվել: Ադրբեջանը երբեք չի ընդունել այդ առաջարկը:

Մեկ այլ փաստարկ է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին իրականացվող գործողությունները: Մասնավորապես, 2004 թվականից հետո, երբ նավթային եկամուտներից կտրուկ սկսեց աճել Ադրբեջանի ռազմական բյուջեն, ժամանակ առ ժամանակ մենք սկսեցինք ականատես լինել և լսել՝ ինչպես է Ադրբեջանի ղեկավարությունը պարծենում իր «ռազմական կարողություներով» «լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը ցանկացած, այդ թվում՝ ռազմական ճանապարհով»: Այս հռետորաբանությունը զուգակցվում էր գործողություններով և հրադադարի կոպիտ խախտումներով, որոնցից ամենամեծը մինչև 2020 թվականը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին: 

Երրորդ, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունից հետո թուրքական զորամիավորումները, հրահանգիչները, զինտեխնիկան, ինչպես նաև օդուժը մնացին Ադրբեջանում՝ աջակցելու համար Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի դեմ  վերջնական ագրեսիայի իրականացմանը:  Այս ամենին նախորդել է Մերձավոր Արևելքից իսլամիստ ահաբեկիչների շարունական հավաքագրումն  ամառվա երկրորդ կեսից սկսած, ինչի մասին մի շարք երկրներ արդեն հիմա ամենաբարձր մակարդակներով  զգուշացնում են, երբ այս ինֆորմացիան պատերազմի սկզբից հետո արդեն հրապարակային դարձավ: Այն ժամանակ այս ամենը սարսափելի մտահոգիչ էր թվում: Բայց հիմա ամեն ինչ ավելի քան հստակ է, որ ագրեսիայի մեկնարկը երկար ժամանակ պլանավորվել էր Ադրբեջանի ղեկավարության կողմից ու թուրքերի աջակցությամբ:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը չունեին որևէ մարտավարական, ռազմավարական կամ այլ շարժառիթ Ադրբեջանի դեմ որևէ ռազմական գործողություն սկսելու համար, որը շուրջ երկու տասնամյակ պատրաստվում էր պատերազմի՝ Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ: Այսպիսով, երբ ադրբեջանցի դիվանագետները մեղադրում են հայկական կողմից պատերազմ սկսելու մեջ, դա ամբողջությամբ հակասում է և՛ իրենց և՛ Թուրքիայի ղեկավարների հայտարարություններին ու պահվածքին: Սրա նպատակը միջազգային հանրության աջակցությունը շահելն է, որը, սակայն մեծ սուտ է, ու ողջամիտ մարդիկ հնարավոր չէ չնկատեն:

2) Ինչո՞ւ է այս բախումների ժամանակ հարվածների տակ հայտնվում քաղաքացիական բնակչությունը:

Ռազմական գործողությունների բռնկման հենց սկզբից Ադրբեջանը թիրախավորեց Ստեփանակերտի բնակավայրերն ու մյուս խոշոր քաղաքները, ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությանը: Սա շատ պարզ նպատակ էր հետապնդում. Ոչնչացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բնակչության գոյատևման համար, ստեղծել ահաբեկչության մթնոլորտ, ստիպել խաղաղ բնակչությանը լքել իրենց բնակավայրերը:  Եթե մի բառով նկարագրենք այս իրավիճակը, ապա՝ Ադրբեջանի նպատակն էր ստեղծել հումանիտար աղետ: Ավելին, ըստ բազմաթիվ միջազգային աղբյուրների, որոնք հաստատվել են  Amnesty International-ի կողմից, Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է կասետային ռումբեր, որոնց կիրառումն արգելված է միջազգային կոնվենցիաներով: Միևնույն ժամանակ պետք է նշվի, որ Արցախի Պաշտպանության բանակը թիրախավորում է բացառապես ռազմական միջոցները, որտեղի հարվածներ են հասցվում Լեռնային Ղարաբաղի բանակի դիրքերին:

Ինչպես նշվեց, մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ Ադրբեջանը հրաժարվում է սեփական զոհերի դիակները հավաքելուց: Սա կարող է առողջապահական լուրջ խնդիների ու աղետալի հետևանքների հանգեցնել: Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որ այսքան անտարբեր լինի սեփական զինվորների մարմինների հանդեպ:

Վիճակը վատթարացնելու համար Ադրբեջանն իր հրթիռային կայանները և ռազմական տեխնիկան տեղակայում է բնակավայրերի մոտակայքում: Եվ երբ Արցախի պաշտպանության բանակը պատասխան է տալիս առանց որևէ տարբերակման Ադրբեջանի կողմից արձակած կրակին ու եթե որևէ բնակավայր խոցվում է, միանգամից Հայաստանի դեմ սկսվում է քարզչական պատերազմ:  

Այնինչ, Ղարաբաղում դիտավորյալ թիրախավորվում են Մարտակերը, Ստեփանակերտը, Շուշին և մյուս բոլոր խաղաքներն ու գյուղերը: Շուշիի տաճարը մեկ ժամվա մեջ երկու անգամ ռմբակոծվել է օդուժով և ԱԹՍ-ով: Կրոնական վայրերի վրա հարձակումը պատերազմական հանցագործություն է:

Ադրբեջանը ցանկանում է մաքրել հայերին Արցախից, որտեղ նրանք մի քանի հազարամյակ ապրել են: Հայերի համար Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայրենիքի մի մաս է, Ադրբեջանի առաջնորդների համար՝ զուտ տարածք:

3) Ի՞նչ է անհրաժեշտ ռազմական բախումներին վերջ տալու համար:

Միջազգային հանրությունը կարող է վերջ տալ ռազմական հակամարտությանը՝ գործուն քայլեր ձեռնարկելով, որպեսզի Թուրքիան, որպես կողմ, անհապաղ դուրս գա հակամարտությունից և չսատարի Ադրբեջանին՝ վերջ տալով նոր զենքեր և ահաբեկչական գրոհայիններ ուղարկելուն: Այս դիրքորոշումը պետք է մեծ ուժով առաջ մղվի, այդ թվում սեղանին դրված հստակ պատժամիջոցների ռեժիմի կիրառումով:

Ես կցանկանայի ընդգծել, որ շատ կարևոր է արգելել հակամարտության ընթացքում երրորդ երկրներից Ադրբեջանին նոր զենքի առաքումը: Ցավոք, Թուրքիան միակ երկիրը չէ, որը մահաբեր զենքեր է ուղարկում Ադրբեջան: Բոլոր այն ինքնաթիռները, որոնք անօդաչու թռչող սարքեր, զենքեր և ահաբեկիչներ են տեղափոխում Ադրբեջան, բերում են նոր մահեր. դրանք մահվան ինքնաթիռներ են:

Անշուշտ, Ադրբեջանին պետք է նախազգուշացնել, որ 1994-95 թվականների վաղեմության ժամկետ չունցեող հրադադարի համաձայնագրերի խախտումը, ինչպես նաև իրենց համաձայնությամբ հումանիտար հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումները, հետևանքներ կունենան: Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր լինել պատերազմ նախաձեռնողների նկատմամբ, որոնք անխոհեմորեն սպանում են խաղաղ բնակիչներին, ոչնչացնում քաղաքացիական ենթակառուցվածքները և սպանում ռազմագերիներին: Ադրբեջանը և նրան սատարողները պատերազմական հանցագործություններ են կատարվում ամեն օր: Մենք կարծում էինք, որ «Այլևս երբեք»-ը 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց կամ Հոլոքոստից 70 տարի անց ոչ միայն բառակապակցություն էր, այլ իմաստալից ուղերձ` իր բոլոր հետեւանքներով: Սարսափելի հանցագործություններ են կատարվում  մարդկության և քաղաքակրթության դեմ, և մենք դեռ սպասում ենք արդյունավետ միջոցների՝ դրան վերջ տալու համար:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները պետք է հետևանքներ ունենան: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդականը հստակ հայտարարեց, որ հայկական կողմը ողջունում է հրադադարի ռեժիմը, բայց Ադրբեջանը դեմ է դրան: Այսպիսով, անհրաժեշտ է, որ Ադրբեջանին հարկադրել՝ կրելու նման պահվածքի հետևանքները:

4) Ո՞րն է շարունակվող հակամարտության երկարաժամկետ լուծումը:

Այս խնդրի երկարաժամկետ լուծումը Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ առաջարկված հիմնարար տարրերից մեկն է: Այլընտրանք չկա: Սա ոչ այլ ինչ է, քան պայքար հանուն փրկության: Հանուն փրկության ճանաչումը միակ լուծումն է, և որևէ այլ այլընտրանք սպառնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական ոչնչացմամբ: Ադրբեջանը շարունակում է կրկնել տարածքային ամբողջականության մասին՝ անտեսելով այն հանգամանքը, թե երբ և ինչպես է ինքն անկախացել: Առաջին հերթին, Ադրբեջանն անկախացավ 1991-ին, իսկ ՄԱԿ-ի անդամ է դարձնել 1992-ին: Այն ժամանակ Ադրբեջանը չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղը: Երկրորդ, Ադրբեջանն իրեն հայտարարել է 1918-1920 հանրապետության իրավահաջորդ, որի կազմում Լեռնային Ղարաբաղն ընդգրկված չի եղել: Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին է հանձնել Ստալինը: Այսպիսով, համաշխարհային պատմության մեջ ամենադաժան բռնակալներից մեկի ապօրինի որոշումն Ադրբեջանի պնդման միակ «օրինական հիմքն» է:

5) Ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հասարակության ներգրավվածությունը հակամարտության լուծման գործում:

Աշուշտ, տալով ճիշտ, խիստ և հրատապ գնահատականներ Թուրքիայի անթույլատրելի ներգրավվածությանը, ահաբեկիչների հավաքագրմանը և հակամարտության գոտի տեղափոխմանն ու Ադրբեջանին  մահացու հարձակողական զենքի տրամադրմանը, այն դեպքում, երբ Բաքուն իր հռետորաբանությամբ և գործողություններով, ինչպես նաև մահացու զենքերով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներով աներկբա ցեղասպան է: Նման գնահատականների և գործողությունների բացակայությունը մեծացնում են հակամարտությունն ավելի արյունալի և շատ ավելի անկանխատեսելի իրավիճակի տանելու ռիսկը: Ի վերջո, Արցախի հանուն փրկության ճանաչումն այլընտրանք չունի: Հակամարտության հանգեցնում է ոչ թե ինքնորոշումը, այլ դրա անարդար ժխտումը: Ինքնորոշման իրավունքի իրացումը մնում է արդյունավետ գործիք հակամարտությունների կանխարգելման ռազմավարության մեջ:

Ադրբեջանը շարունակաբար քարոզում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ․ բանաձևերի մասին, որոնց նպատակը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն էր: Դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի վերջին երկու հավաքներն այս հակամարտության առիթով էին, և դրան ժամանակ որևէ հղում չի արվել այդ բանաձևերին, որոնք ամբողջովին ենթատեքստային էին և չէին առաջարկում հակամարտության լուծում: ՄԱԿ-ը խնդրի լուծման մանդատը տվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

Տարածքն ավելի մեծ սրբություն չէ, քան այնտեղ բնակվող մարդիկ: Դուք չեք կարող ցեղասպանություն գործել՝ հանուն «տարածքային ամբողջականության»: Այդ է պատճառը, որ  ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը ինքնորոշման սկզբունքն է:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: