• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հեռախոսազրույց Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների միջև

06 հնս, 2025
Հեռախոսազրույց Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների միջև
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց իր լիտվացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ և բազմակողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ: Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն գործընկերությանը և դրա շրջանակներում Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Հայաստանի ԱԳ նախարարն իր գործընկերոջը ներկայացրեց Թուրքիայի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ քայլերը: Այս համատեքստում նախարար Այվազյանն ընդգծեց տեղում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: