• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալ Մարգիրիս Աբուկևիչյուսի հետ

01 փետրվարի, 2021
Դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալ Մարգիրիս Աբուկևիչյուսի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 1-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի պաշտպանության նախարարի տեղակալ Մարգիրիս Աբուկևիչյուսի (Margiris Abukevičius) հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության ոլորտներն ու դրանց խորացման հեռանկարները։

Նախարարի տեղակալ Մ․ Աբուկևիչյուսը դեսպան Մկրտչյանին ներկայացրեց պաշտպանության և անվտանգության ոլորտում Լիտվայի նոր կառավարության առաջնահերթությունները և նշեց, որ ԱլԳ շրջանակներում համագործակցությունը շարունակելու է առաջնային լինել Լիտվայի համար։ Դեսպանը բարձր գնահատեց լիտվական կողմի պատրաստակամությունը երկու երկրների միջև համագործակցությունը պաշտպանության ոլորտում շարունակաբար խորացնելու հարցում։

Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ իրականացված ագրեսիան, 2020թ․ նոյեմբերի 9-ի և ս․թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից հետո Արցախում տիրող իրավիճակը՝ ընդգծելով  ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, առանց նախապայմանների և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը  Հայաստանի համար: 

Նախարարի տեղակալ Մ․ Աբուկևիչյուսն իր ցավակցությունը հայտնեց պատերազմի հետևանքով կորսված մարդկային կյանքերի համար և նշեց, որ Ղարաբաղյան հակամարտությունը երկարատև լուծում կարող է գտնել միայն բանակցությունների միջոցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: