• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ են արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան

04 մարտի, 2021
Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ են արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Լիտվացի հայտնի կինոռեժիսոր և պրոդյուսեր Դրազդաուսկաս Կեշտուտիսն իր ֆեսբուքյան հաշվում հրապարակել է Լիտվայի ականավոր մտավորականների հայտարարությունը, որով կոչ են արվում Ադբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերիների վերադարձը Հայաստան:

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Մենք՝ Լիտվայի Հանրապետության մշակութային գործիչներս, միանալով փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանի (Սեյմաս) Հայաստանի հետ միջխորհդարանական խմբի անդամների հայտարարությանը, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին խոչընդոտներ չստեղծել Ղարաբաղյան երրորդ պատերազմի զոհերի աճյունների, ռազմագերիների, պատանդների փոխանակման գործընթացներում ու վերջիններիս անհապաղ վերադարձնել Հայաստան: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի բոլոր գերիներն արդեն վերադարձվել են:

Կոչ ենք անում նաև առաջադեմ միջազգային հանրությանը միանալու մարդասիրական այս նախաձեռնությանը և սատարել Արցախում վերջին պատերազմից հետո ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը:»

Բուդրայտիս Յուոզաս - թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասան, լուսանկարիչ, դիվանագետ
Կալցոնաս Բենհարդաս - կոմպոզիտոր
Դրազդաուսկաս Կեշտուտիս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Գրիգորյան Հասմիկ՝ օպերային երգչուհի
Իբելհաուպտայտե Դալիա՝ թատրոնի և օպերայի ռեժիսոր, պրոդյուսեր
Էիդրիգեվիչյուս Ստասյս՝ նկարիչ
Կորշչունովաս Օսկարաս՝ ռեժիսոր, դրամատուրգ, նկարիչ
Լանդսբերգիս Վ. Վիտաուտաս՝ բանաստեղծ, հրապարակախոս, թատրոնի և կինոյի ռեժիսոր, մանկագիր
Մամոնտովաս Անդրիուս՝ երաժիշտ, պրոդյուսեր, դերասան
Մատելիս Արունաս՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր
Մայնելիտե Վայվա՝ դերասանուհի
Միշկունայտե Վիկտորիա՝ օպերային երգչուհի
Շիաուչյուլիս Սաուլիուս՝ դաշնակահար, կոմպոզիտոր
Ստոնիս Աուդրիուս՝ կինոռեժիսոր
Ստորպիրշտիս Գեդիմինաս՝ թատրոնի և կինոյի դերասան, թատրոնի ուսուցիչ
Յեվդոկիմովաս Արթուրաս՝ կինոռեժիսոր
Վաչերսկիս Ադոլֆաս՝ դերասան, ռեժիսոր
Վենցլովա Թոմաս - բանաստեղծ, հրապարակախոս, մեկնաբան, գրականագետ, պրոֆեսոր

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: