• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև

01 հնս, 2025

Մայիսի 6-ին Վիլնյուսում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լիտվականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Մանտաս Ադոմենասը:

Արձանագրելով Հայաստանի և Լիտվայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ կողմերը քննարկեցին հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները խորացնելու և միջպետական կապերն ամրապնդելու հնարավորությունները և գործնական քայլերը:

Կողմերը քննարկեցին նաև հայ-լիտվական ոլորտային փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կարևորվեց երկկողմ տնտեսական, գիտակրթական և մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաև երկու երկրների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Նախարարի տեղակալները բարձր գնահատեցին Հայաստանի և Եվրոպական միության արդյունավետ գործընկերությունը, քննարկեցին ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի հեռանկարները։

Անդրադարձ կատարվեց հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի քայլերին։ Հայկական կողմը կարևորեց Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի առանցքային դերը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հարցում։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։

Վիլնյուս այցելության շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Լիտվայի նախագահի խորհրդական Սկիրմանտե Ստրաիգիենեի և վարչապետի խորհրդական Գալինա Վասցենկայտեի հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ փոխգործակցության օրակարգին առնչվող հարցեր:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: