• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Կայացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայոնի այցը Լիտվա

10 սեպտեմբերի, 2024
Կայացավ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայոնի այցը Լիտվա
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ս․թ․ սեպտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով գտնվում էր Լիտվայի Հանրապետությունում։

Այցի շրջանակում նախարարը եռակողմ հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը,

Նախարար Գ․Պապոյանը նշել է, որ Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, ինչը նշանակում է, որ առկա է մեծ հնարավորություն համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունն էլ ավելի զարգացնելու։ Զրուցակիցները փաստել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ:

Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումների ներգրավման, ԵՄ ստանդարտների համապատասխանեցման, ԵՄ-ի հետ առևտրատնտեսական կապերի խորացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով Կառավարության խաղաղության օրակարգին՝ Գ․ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը՝ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհասնեն հայ-լիտվական տնտեսական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը:

Նույն օրը նախարարը հանդիպում է ունեցել նաև Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Կազիս Ստարկևիչյուսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, երկու երկրների միջև ագրոպարենային ապրանքների շրջանառության մեծացմանը, գյուղատնտեսության թվայնացմանն ու ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։

Գ․Պապոյանն առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսավարողների միջև հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: