• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Լատվիայում կազմակերպվեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը

22 հոկտեմբերի, 2024
Լատվիայում կազմակերպվեց Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2024թ. հոկտեմբերի 19-ին Ռիգայի հայտնի պատմական կառույցներից մեկի՝ «Բանիամինի տուն սրահում, տեղի ունեցավ «Փարաջանով․ աշխարհներ՝ սցենարներ և նամակներ զոնայից» գրքի շնորհանդեսը՝ նվիրված Վարպետի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Լատվիայում ճանաչում ունեցող հայազգի նկարչուհի-արվեստագետ Կարինե Պարոնյացի կողմից՝ Հայաստանի դեսպանության հետ սերտ համագործակցությամբ։ 

Գրքի համահեղինակներ են Կարինե Պարոնյանցը և Իլզե Պաեգլե-Մկրտչյանը։

Ներկա էին Լատվիայի ԱԳՆ պաշտոնյաներ, Ռիգայում հավատարմագրված երկրների դիվանագետներ, արվեստի և մշակույթի գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը,

Միջոցառումն ուղեկցվում էր դուդուկահար Տիգրան Թումանյանի կողմից հնչեցվող Սայաթ Նովայի ու Կոմիտասի երաժշտությամբ։

Գրքից հատվածներ ընթերցեցին Լատվիայում ճանաչված դերասան Գունդար Աբոլինշի կողմից։

Գրքի տպագրությանը աջակցել են Լատվիայի պետական ​​մշակութային հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ու Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։

Միջոցառման ավարտին դեսպանության կողմից կազմակերպվել էր ընդունելություն։

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ցանկում՝ հոկտեմբերի 20-ին Լատվիայում հայտնի Ռունդալե պալատ-թանգարանում Կարինե Պարոնյանցը կազմակերպել էր նաև Փարաջանովին նվիրված իր նկարների ցուցահանդեսը, որն ուղեկցվեց դեսպանության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված «Նռան գույնը ֆիլմի ցուցադրությամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: