• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Արա Մարգարյանի հանդիպումը Լիտվայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր տնօրենի հետ

30 հուլիսի, 2026
Դեսպան Արա Մարգարյանի հանդիպումը Լիտվայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր տնօրենի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. հուլիսի 29-ին ՀՀ դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Լիտվայի ազգային ռադիոյի և հեռուստատեսության (LRT) գլխավոր տնօրեն Մոնիկա Գարբաչաուսկայտե-Բուդրիենեի հետ։
 
Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Լիտվայի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման 35-ամյակի շրջանակներում դեսպանության կողմից նախատեսվող միջոցառումներին և նախաձեռնություններին։
 
Այդ համատեքստում մանրամասն ներկայացրել է ս.թ. օգոստոսի 15-ին Վիլնյուսի Բեռնարդինների այգում անցկացվելիք Հայկական փառատոնի և տոնավաճառի ծրագիրը՝ ընդգծելով, որ միջոցառումը կարևոր հնարավորություն է ներկայացնելու Հայաստանը, հայկական մշակույթը և ավանդույթները, ինչպես նաև արտահայտելու երախտագիտություն Լիտվային՝ Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչելու համար։
 
Երկուստեք կարևորվել է միջոցառման լայն հանրայնացման և լիտվական հանրության շրջանում դրա տեսանելիության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել LRT-ի կողմից միջոցառման լուսաբանման շուրջ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: