• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հոկտեմբերի 1-ին Վիլնյուսի Grand Hotel Vilnius հյուրանոցում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

06 հոկտեմբերի, 2026
Հոկտեմբերի 1-ին Վիլնյուսի Grand Hotel Vilnius հյուրանոցում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 1-ին Վիլնյուսի Grand Hotel Vilnius հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։
Միջոցառման պատվավոր հյուրն էր Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կրիստուպաս Վայտեկունասը։
Ընդունելությանը ներկա էին Լիտվայի Սեյմասի պատգամավորներ և պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, համայնքների հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լիտվայում ՀՀ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը, մտավորականներ, հասարակական և մշակութային գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կրիստուպաս Վայտեկունասը։
 
Իր ելույթում դեսպան Մարգարյանն անդրադարձավ անկախ պետականության կերտման հայ ժողովուրդի դարավոր ձգտումներին, ինքնիշխան պետության ձևավորման և ամրապնդման ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերին, ինչպես նաև երկրում իրականացվող խորքային բարեփոխումներին ու զարգացման օրակարգին։
Ա․Մարգարյանն առանձնակի կարևորեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տեսանելի ձեռքբերումները, տարածաշրջանային փոխկապակցվածության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները և այդ համատեքստում 2025թ․ օգոստոսի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքներն ու հատկապես՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը։
 
Անդրադառնալով հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը նշեց, որ դրանք անցկացվեցին ուղղակի արտաքին ճնշման պայմաններում, որի նպատակն էր ազդել Հայաստանի քաղաքացիների քաղաքական ընտրության վրա։ «Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական ապագան հերթական անգամ որոշվեց ընտրությունների միջոցով և հենց Հայաստանի քաղաքացիների կողմից»,- ընդգծեց դեսպանը՝ հավելելով, որ ՀՀ նոր կառավարության համար «դեռ զգալի աշխատանք կա անելու՝ ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդում, պայքար կոռուպցիայի դեմ, Հայաստանի եվրոպական ինտեգրման առաջմղում և, ամենակարևորը՝ ձեռք բերված խաղաղության ամրապնդում»։
 
Խոսելով Հայաստան-Լիտվա հարաբերությունների մասին՝ դեսպանն առանձնահատուկ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը համընկնում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակի հետ: Հոբելյանական տարին նշանավորվել է մայիսի 19-ին Երևանում երկու երկրների ԱԳ նախարարների կողմից «Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրի ստորագրմամբ՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով որակապես նոր մակարդակի։
 
Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալն իր ելույթում վերահաստատեց Լիտվայի կառավարության աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին և կարևորեց Հայաստան–Լիտվա հարաբերությունների հետագա զարգացումն ու երկկողմ համագործակցության խորացումը։
 
Ընդունելության ընթացքում հյուրերին մատուցվեցին հայկական գինի և այլ խմիչքներ, ինչպես նաև հայկական քաղցրավենիքներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: