• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում Վիլնյուսում

21 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 21-ին Վիլնյուսի Սբ. Կատարինե եկեղեցում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 28-ամյակին, որը կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունը «Ուգնելե» լիտվական երաժշտական դպրոցի հետ միասին:

Միջոցառմանը ներկա էր Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դարիուս Սկուսևիչիուսը, Լիտվայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ասպարեզների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանում և Լիտվայում սկսված անկախության շարժումներն անցնում էին փոխադարձ համերաշխության և աջակցության կոչերով, ու պատահական չէ, որ Լիտվան աշխարհում առաջին պետությունն է, ով ճանաչել է ՀՀ անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր երկրի հետ:

Անդրադառնալով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, և օրեր առաջ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը նոր շունչ և խթան կհաղորդի Հայաստան-Լիտվա բազմոլորտ համագործակցությանը:

Ներկայացնելով օրվա մշակութային մասը՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992 թ.՝ Հայաստանի անկախության վերանվաճումից անմիջապես հետո, մաեստրո Տիգրան Հեքեքյանի կողմից , և տարիների ընթացքում դարձել է անկախ Հայասանի լավագույն մշակութային բռենդներից մեկը: Դեսպանը հավելեց, որ խորհրդանշական է, որ անկախության տոնը նշվում է հենց անկախության սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միջոցառման համերգային ծրագրին հաջորդեց ընդունելություն: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: