• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Կարդինալ Սիգիտաս Տամկևիչուսի հանդիպումը

17 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչանը հանդիպեց Կաունասի արքեպիսկոպոս էմերիտուս, կարդինալ Սիգիտաս Տամկևիչուսին։

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Սիգիտաս Տամկևիչուսին օրեր առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից կաթոլիկ եկեղեցու բարձրագույն՝ կարդինալի տիտղոսի արժանանալու կապակցությամբ ու նրան մաղթեց քաջառողություն և ամենայն բարիք իր հետագա գործունեության ընթացքում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ կարդինալ Սիգիտաս Տամկևիչուսը նշեց, որ մեծ հարգանք է տածում հայերի, հայոց պատմության և մշակույթի հանդեպ և կարևորում է հայ և լիտվացի բարեկամ ժողովուրդների միջև ընդհանուր սկզբունքների և գաղափարների վրա խարսխված համագործակցության խորացումը։

Դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրեց ՀՀ դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները, դեսպանության և Լիտվայի կաթոլիկ եկեղեցու կողմից համատեղ իրականացված միջոցառումները՝ հավելելով, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը իր բոլոր նախաձեռնություններում և առօրյա գործունեության ընթացքում մշտապես զգում է լիտվական եկեղեցու աջակցությունը։

Կողմերն անդրադարձան կաթոլիկ և առաքելական եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերներին, քննարկեցին հետագա համագործակցության հեռանկարներն ու ծրագրերը։ Կարդինալ Սիգիտաս Տամկևիչուսի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրերց հայ-լիտվական քաղաքական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը և ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն ու մարտահրավերները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Յ. Յասինսկիո փ., 14Բ, 6-րդ հարկ,
01112 Վիլնյուս, Լիտվայի Հանրապետություն
Հեռ.` (370-5) 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: