• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մկրտչյանի այցը Վիսագինաս և Ալիտուս քաղաքներ

24 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 22-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Վիսագինաս, որտեղ հանդիպեց քաղաքապետ Էռլանդուս Գալագուզին։

Ողջունելով դեսպան Մկրտչյանին Վիսագինասում՝ Է. Գալագուզը ներկայացրեց քաղաքի արդյունաբերական հնարավորություններն ու զարգացման հեռանկարները՝ իր պատրաստակամությունը հայտնելով համագործակցություն հաստատել Հայաստանի համայքների հետ։

Կարևորելով Հայաստանի և Լիտվայի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պետք է լրացվի նաև երկու երկրների վարչատարածքային միավորների միջև սերտ փոխգործակցության հաստատմամբ։

Հանդիպման ընթացքում քաղաքապետ Է. Գալագուզն բարձր գնահատեց տեղի հայ համայնքի ակտիվ և կառուցողական ներգրավվածությունը քաղաքի հասարակական-քաղաքական կյանքում, պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում համատեղ միջոցառումների անցկացման վերաբերյալ։

Հոկտեմբերի 23-ին դեսպան Մկրտչյանն այցելեց Ալիտուս, որտեղ քաղաքային թատրոնում մասնակցեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կողմից բեմադրված Թենեսի Ուիլիամսի «Տրամվայ ցանկություն» պիեսի պրեմիերային։ Այցի շրջանակներում դեսպան Մկրտչյանը հանդիպեց նաև Ալիտուսի փոխքաղաքապետ Յուրգիտա Շուկևիչիենեյին, ում հետ քննարկվեցին Հայաստանի համայքնների հետ համագործակցություն հաստատելու հեռանկարները։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: