• English
  • Հայերեն
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մկրտչյանի և Լիտվայի բժշկական գիտությունների համալսարանի ռեկտորի հանդիպումը

25 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 25-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելեց Կաունաս, որտեղ հանդիպեց Լիտվայի բժշտակական գիտությունների համալսարանի ռեկտոր Ժալիունաս Ռեմիգյուսին։

Հանդիպման ընթացքում ռեկտոր Ժալիունաս Ռեմիգյուսը ներկայացրեց բուհի պատմությունը, կառուցվածքը և ներկայիս գործունեությունը, քննարկվեցին Երևանի պետական բժշկական համալսարանի և Լիտվայի բժշկական գիտությունների համալսարանի միջև իրավապայմանագրային համագործակցության հաստատման և փոխադարձ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ ԵՊԲՀ-ն կարևորում է միջազգային գործընկերներ համալսարանների հետ փոխգործակցությունը և պատրաստ է համագործակցություն հաստատել ուսանողների և դասախոսների կարճաժամկետ և երկարաժամկետ փոխանակման, համատեղ հետազոտությունների իրականացման, «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում այլ նախաձեռնությունների իրականացման հարցերում։

Ողջունելով հայկական կողմի առաջարկները՝ ռեկտոր Ժ․ Ռեմիգյուսը նշեց, որ Լիտվայի բժշկական գիտությունների համալսարանը բարձր է գնահատում ԵՊԲՀ առաջարկը և պատրաստ է համալսարանի հետ համագործակցության հաստատման ու զարգացմանը և բազմաբնույթ ծրագրերի իրագործմանը։

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ աշխատանքներ տանել առաջիկայում փոխադարձ այցելությունների կազմակերպման և համագործակցության հաստատման օրակարգի ձևավորման շուրջ։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Lenktoji g.17, 08124 Vilnius,
Republic of Lithuania
Հեռ.` (370-5) 2075040; 2075041

Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: